Միշտ վրդովվել եմ, երբ լավ գիրքը աղտոտում են “Սերնդի առաջացման” մանրակրկիտ նկարագրությամբ: Կարդում ես էջից-էջ զննում գրողի մտքերը, ենթադրում հետին իմաստը, մտածում, ենթադրում, թե գրողը ինչ հոգեվիճակում է ընտրել հենց այս և ոչ այլ բառ ու մեկ էլ պոռնո: Ցանկություն է առաջանում սեղմել պուլտի* կնոպկեն ու փոխել ալիքը, կամ էլ գցել գիրքը աղբանոցը: Մնացածը…
Պահոցներ
All posts for the month 2012թ Նոյեմբերի
Ուզում եմ հին ժամանակների նման երկար արշավներ սարերով դաշտերով, գետերով ու առուներով, իր անվերջ կիլոմերտրերով, հոգնած ոտքերով ու բողոքող մարմնով: Դատարկ ստամոքսով ու անհասանելի նպատակներով: Լիքը պայուսակներով ու դատարկ միայնությամբ: Ուզում եմ թաց վրաններ ու թաց քնապարկեր: Անհուն ու զրնգուն լռություն, ահարկու քամի, որոտ, ուժեղ անձրև ու թաց վրան: Իսկ դրսում մթություն, իսկ հեռվում մարդիկ, աղմուկ… մարդիկ:
Կարծես ամեն ինչ մնացել է նույնը, ամեն ինչ կա՝ անսահման դասեր, օտարության զգացում, կարծես թե նպատակ էլ կա, իսկ ես քնած եմ: Խրվել եմ առօրյա նույնի մեջ և ժամանակը կարծես կանգնել է, ամեն որ նույնը, իսկ ամիսներն անցնում են: Արթնացի՛ր խնդրում եմ: Իմ հին, միակ ընկեր մի լքիր ինձ: Համաձայն եմ ծանր ժամանակների, ես նույնիսկ ինքս եմ պատրաստ ստեղծել դրանք, միայն թե արթնացիր, խնդրում եմ: