Այդ ինչպես ստացվեց, որ ամենը դառավ մի փոքր նիհիլիստական։ Նպատակները իմ արյան հետ մեկտեղ հոսեցին լվացարանով ներս, իսկ նորերը չեկան։ Մարդիկ դարձան հաշվելի, իսկ հայացքս փախչող, ավելի ճիշտ՝ աչքերս նայող, իսկ ես ոչինչ չակնկալող, և ցավոք սրտի ճիշտ դուրս եկող։ Պարզվեց մարդիկ անբարոյական են՝ պոռնիկ, կոպիտ բառով ասեմ, որ ընկալվի իմ վերաբերմունքը հարցին։ հմ… սխալ է հնչում։ Ավելի ճիշտ մարդիկ չեն հասկանում բարոյականությունը, որ դրանից հետո էլ այն չունենան՝ լինեն անբարո։ Ինչքան էլ ես չուզենամ հավատալ ուղակի անխտիր բոլորը կենդանի են, կենդանի են և վերջ։ Եվ դա նորմալ ա։ Այդ ինչպես ստացվեց, որ իմ բոլոր քայլերը, արարքները սկսում են վ ժոպու արտահայտությամբ։ Ու այդ նույն կերպ կյանքս ա գնում վ ժոպու։ ԵՒ ես օկ եմ դրա հետ։ Այդ ինչպես ես գնալով հերթական նոր երկիր ու քաղաք 0 հետաքրքրություն ունեմ տեսնելու թե ուր եմ եկել։ Այնքան այդ նոր տեսածը ոչինչ ինձ չի տվել, որ չեմ էլ նայում արդեն։ Այդ ինչպես կորցրեցի ես տունը, տունը որպես գաղափար, կամ թեկուզ որպես թախտ կամ էլ ոչխարի պանրով պանիրհաց։ Ինչպես ստացվեց, որ չտպագրված գեղեցիկը կորավ։ Այդ ինչպես ստացվեց, որ այլևս չեմ կարողանում խաբվեմ։ Այդ ինչպես ստացվեց, որ ամենը փոխարինվեց ոչնչով և հիմա լուցկու հատիկով պիտի սկսեմ զրոյից։ Փորձեմ ինչ ասած, ապրելը հավասար ա պայքարելուն, չէ՞… անեմ, վ ժոպու