Մի միտք կա, որին ես եկել եմ մոտ 5 տարի առաջ և հիմա կարծես թե այս կամ այն չափով դարձել ա ամփոփ և կարիք ունի ձևակերպման։ Իրականում միտքը տրիվիալ ա և նույնիսկ ակնհայտ, բայց ունի նուրբ եզրեր։
Բանը նրանում ա, որ մտքերը չասվելու և չգրվելու դեպքում չեն հաստատվում և այդ մտքի վրա հաջորդ հարկերը չեն կառուցվում։ Հաջորդ միտքը ձևակերպեմ շենքի կառուցվածքային անալոգիայով։ Ենթադրենց առաջին հարկը համապատասխանում ա հարակից մտքերի խմբի։ Ես կարծում եմ, որ հնարավոր հետևյալ զարգացումը, երբ հարակից մտքերը արտահայտվելով գրավոր կամ բանավոր տեսքով, գուցե նաև քննարկվելով հաստատվում են, կառուցվում ա տվյալ սենյակի(մտքի) առաստաղը և հնարավորություն ա ստեղծվում կառուցել հաջորդ տրամաբանական հարկը։ Ինչպես և շենքի դեպքում մտքերը փոխադարձ կապված են և ունեն փոխադարձ աջակցության, խաչաձև ապացույցների կարիք։ Ես կարելի է հանդիպել հետևյալ պատկերե, երբ հարակից հարկերը կառուցվում բայց կենտրոնական միտքը չքննարկվելու, չգրվելու պատճառով, հնարավոր չի դառնում կառուցել երկրորդ միտքը։ Ավելին ո՛չ երկրորդ հարկը բացակայում է իր պատերով։ Այսինքն 9 սենյակի դեպքում, մենք ունենք կենտրոնական առաջին հարկի սենյակ, որը չունի առաստաղ և երկրորդ հարկ, որում բոլոր 8 հարակից սենյակների մի պատը բացակայում է, չնայած հնարավոր է առաստաղի առկայությունը։ Այսինքն ստացվում է, որ մի մտքի պատճառով մաբողջ կառույցը(շենքը) խարխուլ է դառնում։
Հիմա անդրդառնանք հետևանքներին նմանատիպ կառուցողական պայմանների։ Ես զգացել եմ, որ նույնիսկ հիմա մտքեր կան, որոնք վաղուցվանից արժեզրկված են և ակնհայտորեն իմ այժմյան մտորումների հիմքերն են։ Եվ այդ պարզ, ստորին, լեգո հարկերի մտքերը բառերով ձևակերպուց հետո, տեղի է ունենում շղթայական ձևակերպումների շարք։ Իսկույն ավելի բարձր հարկերի մտքերը, հարկ-առ-հարկ, հեշտությամբ սկսում են ձևակերպումներ ստանալ։ Ստացվում է, որ հնարավոր չէ (սա իհարկե իմ կարծիքն է միայն) թռիչքաձև անցնել ավելի ընդհանուր մտքերի առանց արժեք չունեցող պարզերի ձևակերպման և ժամանակը/տարիքը ոչ մի կերպ չի ազդում արտահայտման/ձևակերպման կարիքի վրա։
Ինչու՞ եմ եկել ես այս հետևությանը։ Բանը նրանումն է, որ վերջին տարիների ընթացքում ես, փաստացի, ինքս ինձ զրկել եմ արտահայտվելու, այլոց հետ մտքերի փոխանակման հնարավորությունից։ Եվ այս ընթացքում մտքերը այդպես էլ չէին զարգանում, միայն կուտակվում էին, իսկ այստեղ կամ սոց ցանցում «դուրս տալուց/աղտոտելուց» հետո միանգամից հնարավոր եղավ ազատվել այդ ճահճից և շարժվել առաջ, շարունակելով միջավայրի ճանաչողական բնազդի (իրականում սխալ տերմին եմ օգտագործում, բայց հասկացաք) բավարարումը։
Ժամանակին 3-4 տարի առաջ ես այս մտքին անդրադարձել եմ, համեմատելով մտքերը գամմա-մասնիկի հետ։ Եթե այն չի շարժվում, ապա այն մահանում է և ստեղծում է այլ մասնիկներ միջավայրի առկայության դեպքում։ Այս համեմատությունը կարծումը շատ բնութագրական է, սակայն ոչ լրիվ քանի որ հաշվի չի առնվում այլ մտքերի ազդեցությունը։
Այս նախորդ մտքից գալիս է մի հարց, որի պատասխանը ես դեռ չունեմ, այն է. «Արդյո՞ք մտքերը ազդում են մեկը մյուսի վրա, թե մենք գործ ունենք մտքերի վերադրման հետ»։ Պետք ա մի հատ հարցնել ժողովրդին կ/համ էլ սթաք-ում։
Հետևություն. Կամայական հիմար միտք ինչ-որ մի ժամանակ պետք ա ինչ-որ մի տեղ ասվի, գրվի, քննարկվի*։
* Այստեղ որոշակի լռելյայն նախապայմաններ են ենթադրվում։
Հ.Գ. Էս էլ գրել եմ, որ կարողանամ շարժվեմ առաջ։