Մի փոքրիկ երկխոսություն իմ ընկերոջ հետ.
Ասում ա.
— Ուզում եմ ասեմ, որ եթե համակերպվես դեպրեսիայիդ ու հոգեպես հոգնած լինելու հետ, վարի կեթաս:
— Մատաղ, քանի տարի ա ինձ աջ ու ձախ բաժանել եմ:
Սպառել եմ ինձ:
Ես պետք ա սիրված լինեմ, կամ էլ սիրեմ: Այլ կերպ չեմ կարող:
Թեկուզ ես սիրեմ, որովհետև եթե սիրում ես, ուրեմն էտ այս կամ այն չափ փոխադարձ ա
Էդգոնե մի փոքր գնահատվեմ:
— Ես շատ լավ գիտեմ, էտ կարիքը :)
— Հիմա դա իմ համար ուղղակի բզզիկ չի, կենսական նշանակություն ունի, էտ միակ ձևն ա շարունակել գոյատևելու
— Բայց դու ***-ից հրաժարվել ես, իսկ ուրիշին էլ չես ուզում ման գաս…
— Ման գալը ո՞նց ա լինում:
Ստեղ մարդիկ հոգով սրտով չեն
հա նստում խոսում, շփվում ենք (հենց երեկ էլ խոսում էինք), բայց մեջները դարդ չկա, իրանց հետ խոսելից չեմ զգում, որ մարդու հետ եմ խոսում
Էս իմ նոր հարևանները լավ, կարգին ժողովուրդեն, բայց իրանք թեթև են, բարդ կյանք չեն ունեցել:
Ես չեմ կարող սիրել մեկին, ով ծանր չի, չգիտի ինչ ա դեպրեսսիան
Էդ մարդիկ ինձ ուղղակի չեն գրավում:
Իրանց մեջ գեղեցկություն չկա:
— Տարօրինակ ես :)
— Գիտեմ, գուցե արդեն ուղղակի գիժ
Ես հենց դա էի սիրում ***-ի մեջ
— Իմ կարծիքով քեզ հենց տենց, դեպրեսսիա չտեսած մարդ ա պետք: ծանր մարդը ինքնին ներքև ա իջնում, ինքը քեզ վերև հանել չի կարող: Քեզ թեթև մարդ ա պետք:
— Օ՜խ, նե զնամ
Չեմ ասում հիմա լինի դեպրեսսիայի մեջ,
բայց իմանա էտ ինչ ա և գնահատի էտ
ոչ թե համաձայնվի, այլ գնահատի !!!