…
Եվ եկ բախենք գլուխները մեր,
Տանք գլուխ-գլխի,
Եվ թող բախվեն տիտանները մտքի,
Մեր իսկ լույսի լուսաբացի ներքո,
Տիտանը քո մտքի,
Եվ ճիճուն իմ գարշելի կյանքի,
Ու թող հաղթի դիտորդը այս ամենի,
…
Պահոցներ
All posts for the month 2015թ Մայիսի
Էս վերջին ամիսը համարյա թե օր չկա, որ տանը մնացած լինեմ (քանի որ չի կարելի(վտանգավոր ա ։Պ ))։ Հանդիպել եմ հազար ու մի մարդու։ Գրողը տանի էնքա՜ն մարդու հետ եմ ծանոթացել։ Ամեն շաբաթ ամենաքիչը 15 հոգու հետ, երբեմն 25։ Մի մասի հետ ուղղակի ծանոթացել, ուրիշների հետ բավականին ժամանակ անց կացրել, օրերով, մյուսների հետ այլ երկիր գնացել ճամփորդելու (տենց էլ չհասկացա զբոսաշրջության կայֆը)։ Մնացածի հետ էլ՝ ում որ գիտեի լիքը ժամանակ անց կացրել։ Իրենք ինձ իրենց մտերիմ, լավ ընկերն են համարում, իսկ ես՝ չէ։ Իսկ ես այդ հարաբերությունների մեջ արժեք չեմ տեսնում։ Հա լավ մարդիկ են, բան չունեմ ասելու, գուցե նույնիսկ շատ, բայց էն չի (էլ չխորանամ, մեկ ա կարդացողը ես եմ, քննարկել պրծել եմ էս կողմը հարցի։) Ու տարօրինակը էն ա, որ երբ ուրիշներին իմ առօրյայի 1/5 մասը պատմում են, այնպես նախանձով, հիացմունքով են արձագանքում, կարծես թե հիանալի ժամանակ եմ անց կացնում, ու բզում են, որ իրենց էլ «կանչեմ»։ Գուցե ես եմ ուղղակի սխալ նայում ու գեղեցկությունը չեմ տեսնում։ Բայց չեմ կարծում, որ էտ տենց ա, ժամանակին էս ամենը չկար ու ինչ որ մեկի վրա տարած էլ չէի, բայց շատ ավելի տանելի կյանք էի ապրում։ Չգիտեմ, կարճ ասած։ Հոգնում եմ ոչինչ փնտրելուց։ Ո՞նց եք դուք սենց ապրում ամիսներով, տարիներով, ո՞նց։
Կա իմ սենյակում մի գիրք հաստափոր, որ ես խուսափում եմ բացել, քանի որ այն ունի սահմանափակ քանակությամբ պատմվածքներ: Պատմվացքներ գրված մեր հոսող հայերեն լեզվով ու շեղ տառատեսակով դուրեկան: Ամեն բառի հետ կտրվում եմ իրականությունից ու քթերս լցվում են այդ թանձր թղթի հոտով, ձեռքով դիպչում այդ կոշտ մակերևույթին թղթի և լցվում ա սիրտս երջանկությամբ:
Ընկերներ, ես ձեզ կարոտում եմ, նաև նրանց ում որ չգիտեմ ու չեմ էլ իմացել, բայց կողքի սեղանին նստած եմ ես տեսել, կամ էլ փողոցով ձեզ քայլելիս, կամ էլ քեզ տարիներ առաջ հորդառատ անձրևոտ ուշ երեկոյին, մարդաշատ ավտոբուսում խծկված, դու նստարանին նստած, հեգնական կամ անկեղծ ժպիտով զինված: Ա՜խ ինչ քաղցր է թաց շորերի հոտը այդ ավտոբուսի:
Չի կարելի ինձ Չեխով կարդալ: Չի՛ կարելի:
Տեղադրեմ այստեղ, որ չկորի
Նման եմ ես հայելու,
Մանկան նման պարզ ու մաքուր,
Անապատի մի տեղում դրված,
Անդրադարձնում եմ ես Ձեզ ամբողջովին,
Չեմ ավելացնում ինձնից ոչինչ,
Ո՛չ մի կեղծ պատկեր, թեկուզ մի քիչ,
Նայում ես դու ինքդ քեզ,
Մեկ մարմնին այդ գեղեցիկ,
Նայում ներքև՝ ոտքերին,
Զննում, նորություն դու տեսնում,
Նայում ետ՝ երեսին,
Աչքդ՝ սառում, շունչդ՝ պահում,
Սառը քրտինք,
Ու մեղմ քամի,
Սարսափով քեզ մերկ տեսնում,
Ուշադի՛ր, լռությունն է քեզ լսում։
Ինչքա՜ն ես դու փոխվել,
Դարձել անբարո ու վտիտ,
Խաբող, քե՛զ ու ուրիշի՛ն,
Դերասան՝ թատրոնում մարդաշատ,
Ծաղրածուի նման ներկված,
Մարմինդ այլանդակած մի խրդվիլակ,
Մի քայլ ետ,
Մաշկիդ սառնությունը փոխակերպվեց տաքությամբ,
Արյունը եռաց, վախում տապակված,
Բնազդը գցում է երկրորդ ոտքը ետ,
Շրջում մարմինը, շտապում քայլը,
Վազք՝ փախուստ անապատից,
Գնում դեպի բեմը՝ ժպիտ,
Ներկայացումը շարունակվում է։
Քանի դեռ կա մի շաբաթ առաջ լցրած փորձերով օրացույցը, ես հանգիստ եմ:
Քանի դեռ կա ինքս ինձնից փախնելու տեղ վաղը երեկոյան, ես կփորձեմ:
Քանի դեռ այսօրվա անցած հանդիպումից ուղեղս ներկա չէ սենյակում, որտեղ ես եմ հիմա՝ ես ապահով եմ:
Քանի դեռ ինքս ինձ կխաբեմ ու կխաբվեմ, ես կլինեմ:
Տարօրինակ բան ա: Ես եմ թողել նրան, իսկ ծանր եմ տանում, դարդ եմ անում էլի ես:
Հասկանու՞մ ես, եթե դու քո կյանքը նվիրում ես մեկին, ապա նա ունենում ա թույլտվություն քեզ գնահատելու: Հաջորդի ընտրությունը նրա կողմից գնահատականն է քո: Հարգելիս ես իմ գնահատականից եմ դժգոհ: Հասկանու՞մ ես, գնահատականից: Գնահատականից Կա՛ռլ:
Հ.Գ. Չգիտեմ Կառլը ով ա և էտ մեմը ընդհանրապես որտեղից ա:
Հանդիպում եմ ես մարդկանց տարբեր,
Տաս քսան ամեն շաբաթ, մի քիչ շատ մի քիչ պակաս,
Մարդիկ տարբեր ու յուրահատուկ,
Տարիքի փոքր ու մեծ,
Կոնֆետներ մոխրագույն թղթում փաթաթված։
Հասկանում եմ ես տարիքով մարդկանց,
Գույնզգույն տարիներով անցյալի տապակված,
Խոսում ենք մենք նույն լեզվով,
Դուք՝ տարիներով վաստակած,
Ես՝ միամտությամբ երիտասարդի։
Հաճելի է խոսել Ձեզ հետ անշուշտ,
Մարդիկ տարիքով, քնքուշ ու գրագետ,
Իսկ չկա՞ Ձեզ մեջ հարգելիներս,
Մեկը Ձեզ պես, բայց իմ տարիքի,
Պլյուս մինուս տաս, մի քիչ ավել, մի քիչ պակաս։
Փաստորեն դեռ չկա, ափսո՛ս,
Ախր չեմ կարող սիրել ես մարդու տգետ ու չապրած,
Իսկ «Ինչու՞ ոչ այնպես, ժամանցի համար։»,
Գրո՛ղը տանի, հաց եմ ուտում, գոնե ոչ հիմա,
Նայում եմ ափսեիս լի,
Շիլային այդ փսխոցին նման,
Ելնում սեղանի մոտից այն մի,
Ու ընկնում գետնին հենց նու՛յն, կողքի՛։
Մի բան պատմեմ խնդացեք վրես։ Պատկերացրեք, թե ինչ միամիտ հիմար եմ ես։
Ուրեմն պարզվում ա մարդիկ ամուսնանում են, բայց չեն ուզում իրար հետ ապրեն։ Ու գիտե՞ք խի։ Չեք հավատա, որ հնարավորություն ունենան ուրիշների հետ հանդիպեն, գտնեն։ Վաթ։ Ռիլի՞։ Հասկանու՞մ ես, զապաս։ Ռիլի՞։ Գրողը տանի նախրենա ես ամուսնանում, եթե էտ մարդու հետ կյանքդ չես ուզում կապես։ Բայց իսկապես մի հատ մտածեք։ ՎԱԱԱԱԱԱԹ։ Իմ ուղեղի մեջ սա տեղ չի անում։ Իմ աշխարհում սա սխալ ա էնքան շատ մակարդակների վրա։ Սա սխալ ա լրիվ՝ առաջին տառից մինչև վերջինը։ Ընկեր պահել ու կողքը ուրիշին ման գալ, ես դեռ լսել էի, որ կան տենց կեխտոտ խաղեր տվողներ, բայց ամուսնանալ։ Վա՞թ, իսկապես վաաաա՞թ։ Գրողը տանի էս ուր եմ ընկել։ Ո՞նց եք դուք ստեղ ապրում։
Նայում եմ ես հեռվին՝ ոչնչին,
Նայում վախով գժի ու հանդարտությամբ սառույցի,
Գնում եմ առաջ դանդաղ ու հազիվ,
Ճոճում եմ իմ ճանապարհը առաջը դեպի,
Չգիտեմ նույնիսկ ո՞վ է ու՞մ ճոճում, ես՝ նրա՞ն, թե՞ ավտոբուսը ինձ։
Թույլ տուր սիրելիս լինել դիակ քո կրծքին,
Թույլ տուր լինել թույլ այս մթին,
Չէ՞ որ կռվել եմ ես տարիներ,
Թույլ տուր լինել դիակ քո կրծքին։
Թույլ տուր սիրելիս լինել արյուն երկաթյա գծին,
Թույլ տուր լինել սառը ու սև այս մեր օրին,
Չէ՞ որ չունեմ ես ոչ ոքի,
Թույլ տուր լինել արյուն երկաթյա գծին։
Թույլ տուր սիրելիս քեզ չդիպչել, չշարունակել,
Թույլ տուր միայն գլուխս նուրբ միայնությամբ խոնարհել,
Չէ՞ որ չկա նուրբ հպումից ավելին,
Թույլ տուր չշարունակել։