Առատաձեռն ներելու ու օրենքները խախտելու համար պետք է լինել ուժեղ: Ուժեղ՝ այնքան, որ մի ամբողջ ազգ պարունակես քո մեջ: Այս ներողամտությունը մի հսկա հրեշի նման, կլանում է բոլոր խտրականություններն ու պատիժները: Զարմանալի ա, թե ինչքան ոչ խորքային է հասարակությունը տեսնում խնդիրները: Նայում է մակերևույթին՝ հետևանքներին, հիմքին, խնդրի սկզբնաղբյուրին նայելու փոխարեն: Հենց այս տեսական սխալ մոտեցումն է, որ բերում է այդքան անպտուղ պայքարի ու հիասթափությունների: