Ինչու՞ հնարավոր չի գնալ ու ուղղակի գրկել գեղեցիկ մարդուն: Ինչու՞ պետք ա հիշել սեռերի տարբերության կամ նույնության մասին: Խի՞ ա հասարակությունը այդքան սերնդապահպանման պրակտիկ տեսակետից նայում մարդկային հարաբերություններին: Ինչու՞ չի կարելի մոռանալ տղա ու աղջիկ գաղափարը, քաղաքակրթության այս դեպքում ծիծաղելի դրույթները: Ինչու՞ չի կարելի սիրել կողքինին ինչպես ապուշն էր սիրում Ագլաին կամ մնացածին: Ինչու՞ չի կարելի մոտենալ ու ասել.
—Բա՛րև սիրելիս, դու գեղեցիկ ես: Ես որոշ գույներ ունեմ, բոլորից գաղտնի փայփայած: Ե՛կ պարենք, պարենք ու ստեղծենք նորը, ավելի գունեղն ու ավելի մռայլը: