Այսօր մի ակադեմիկ մակարդակի համար ինչ-որ բան տվեցին: Հավաքել էին բոլորին, մի լսարանում ու արարողություն էր գնում, իր բոլոր մանրուքներով, ֆորմալիզմներով: Արդեն երրորդ հաստատությունն է, որ ավարտում եմ ու ամեն անգամ խոր տհաճություն եմ զգացել վերջնական տոնակատարության հանդեպ: Տոնում են, որ ավարտեցին, իսկ հագնվել են կարծես թե, եկել են թաղման: Բայց չէ՞ որ դու ավարտում ես, ու արդյունքը քո մեջ ա, դու ես ավարտել, հենց դու, այդ ամենը այդ վերևի արկղի մեջ ա: Չեմ հասկանում ինչու՞ տոնել, ինչը՞ տոնել: Հագնվել են բոլորը հատուկ սև ու սպիտակ կամ էլ հատուկ շորերով, խի՞: Իսկ ես իմ սիրած թ-շըրթն էի հագել ու իմ սիրած ջինսը, ախր ունեմ էտ սև զիբիլից, բայց՝ պրինցիպներ: Հագել էի այն ինչը ինձ է դուր գալիս, պահում էի այնպես ինչպես զգում էի, ազնիվ էի ինքս ինձ հետ: Գնում, ձեռք սեղմում մի մարդու, որը չգիտեմ նույնիսկ ո՞վ է, ռե՞կտր, չէ՛, դեկան, կարծես նույնպես չէ՛, կարճ ասած չգիտեմ ովքեր էին, միայն մեկին էի ճանաչում: Ժպտում լուսանկարվելու համար, սեղմում մի ձեռք առանց աչքերի մեջ նայելու, գնում նույնքան ձևական ծափահարությունների տակ: Հավաքվել են ծնողներ ընկերներ, շնից շատ մարդ: Կողքինիս հետ զրույց բռնեցի, բողոքեց, որ դժվարությամբ է «համոզել» 4 հոգու բերել միջոցառմանը, գերմանացի էր: Կատակեցի ասելով, որ ես իմ տեղերը քեզ եմ տվել, այդ պատճառով խնդիր չի եղել: Ու՞մ կարող էի կանչել: Դե կարող էի կանչել ինձ, և եվ և կարծես թե, շատ կուզեի, որևէ բառ գտնեի, հորինեի դնեի, ավախ՝ չկա: Գիտեմ պետք ա թեթև տանեմ, չեմ տարել ու չեմ տանում թեթև, ու ակամա չեմ էլ ուզում, բայց դա լրիվ այլ պատմություն ա: Գնացի մի հատ խեղճ ու կրակ 30 գրամ տապակած հավի միս տվեցին: Ճնված էի զգում, ճնշված ոչ թե նրա համար, որ անհարմար էի զգում, կամ ամոթ էր, չէ, չէ ես էտ ամոթ կոչվածը վաղուցվանից եմ կորցրել: Գնացի մի խումբ հայերի մոտ, զգացի, որ չեմ ուզում մտնել իրենց ամբոխի մեջ: Գնացի գինի վերցրեցի, իբր թե հետ գալու մտադրությամբ, բայց ոտքերս ինձ տարան մարդկանցով զբաղեցված միջանցքներով զբոսանքի: Գնացի այդ աղմուկից մի փոքր դուրս, հենվեցի բազրիքին ու ստուգեցի հեռախոսս, իբր թե բան պետք ա լիներ: Քանի գնում այնքան սիրտս լցվում ա, ճնշվում եմ, ճնշվում եմ նրանից, որ ոչ թե չեմ հասկանում այս ձևականությունը, այլ նրանից թե ինչքան եմ ես այլ կերպ ընկալում ամենը: Ինչքան եմ ես տարբեր բոլորից, և ինչքան չկա այն մի հոգի էլ տարբերվողը: Հաջողություն ասեցի բոլորին ու փախա, փախա, որ գրեմ այս նույն սովորական աղբը:
Մ.Ա.Հ.
All posts tagged Մ.Ա.Հ.
Քյարթ ասելիս հասկանում ենք խիստ պահպանողական հայացքներ ունեցող մարդու, որը ունի նեղ աշխարհհայացք և իրենից տարբերվողներին չի ընդունում:
Հիմա եկեք նայեք հակառակ բևեռին: Հաճախ կարելի է հանդիպել մարկանց, որոնք ընդունում են ամեն ինչ: Այսինքն նրանք ընդունում են և՛ քյարթի սահմանաթակ լինելը, և՛ մարդակերի մսի տեսականին, և՛ տարբեր ազգությունների մշակույթներում առկա միմյանց հակասական ավանդույթները: Այսինքն` խոսքը գնում է կոսմոպոլիտների մասին: Արդյո՞ք լավ բան է կոսմոպոլիտ լինելը: Չէ՞ որ դա նշանակում է մշակույթային արժեքների կորուստ: Դա բերում է նրան, որ վերանում է մարդկանց միջև տարբերությունը և միակ մնայուն արժեքը դառնում է փողը: Զարգացած երկրներում (իմ` գուցե և սխալ կարծիքով) մարդիկ նմանվում են կապիկների: Կապիկների, որոնք աշխատում են աշխատելու համար, այլ ոչ թե հաց, ապրելավայր վաստակելու համար: Ընտանիքի գաղափարը նման է երկու կապիկների սերնդի շարունակման պայմանագրի: Ամբողջ առօրյան կազմված է գործից, մեդիայի “երջանկացնող” ծրագրերից և մարդկային կոնտակտից, որը խիստ պլանավորված է սեռական կարիքները հոգալու և մինիմալ դիմակավոր երկխոսությունների համար: Զգացմունքները տեղին են միայն 27-30 տարեկանից հետո և ըստ պլանի ժամանակն է երեխա ունենալու, ընդ որում նշված թվերը կհետաձգվեին ևս 10-20 տարով, եթե բիոլոգիապես այդ տարիքում հնարավոր լիներ երեխա ունենալը: Իսկ զգացմունքներ (սեր-մեր) կան միայն, երբ ըստ պլանի ժամանակն է, ասինքն՝ երբեք: Իսկ ընտանիքի միասնությունը ունի զրո արժեք, երբ հարցը գալիս է փողին կամ հատկապես մասնագիտական առաջընթացին:
Ամեն ինչ ընդունելն էլ է քյարթություն, այդպե՞ս չէ:
Ես սկսել եմ հարգել ազգիս քյարթությունը: Ես չեմ արդարացնում քյարթությունը և դեմ եմ դրան, բայց քյարթության մեջ կա մի բան, որը ինձ ստիպում է նայել ժպիտով և սիրել հենց այդ ԲԱՆԸ: :)
Ի՞նչ ենք հասկանում «երիտասարդ» բառը լսելիս: Երևի թե, էներգիայով լի, դեռևս լավատես մի օրգանիզմ որը պատրաստ է լինել որակյալ աշխատուժ: Իսկ ինչու՞ մեր հասարակությունում տիրում է ուղիղ հակառակ պատկերը: Երիտասարդությունը «թքած» ունի իր իսկ ապագայի նկատմամբ: Սա դեռ նորմալ է Մնացածը…
Անցնենք երրորդ դեպքին։ Երրորդ դեպքը առանձնանում է իր ստորությամբ։ Այս դեպքը վերաբերվում է քծնելուն։ Մեր ազգը ունենալով ստրուկի մտածելակերպ լավ յուրացրել է այս հետույք մտնելու պարզ տեխնոլոգիան։ Ինֆորմացիա չունեմ այլ ազգերի մասին, բայց մի բան կարող եմ ասել հաստատ. հայերը հետ չեն մնում իրենց այս անարժան պահվածքով։ Թողես խոսեն պատվի, իրենց հերոսությունների և Մնացածը…
Այս անգամ անդրադառնանք մարդկանց, որոնք ինքնահաստատման և ընկերական միջավայր ինտեգրվելու համար սկսում են ուրիշի մաշկի տակ մտնել և ապրել ուրիշի կյանքով։ Նմանները ամենուրեք են։ Այդ քամելիոնները հատկապես կուտակվում են փողատեր և դաստիարակության ընդգծված պակաս ունեցող խմբերի մոտ։ Հատկություններից ամենակարևորը Մնացածը…
Այսպիսով սկսում ենք գրառումների շարքը։
Առաջին գրառումը նվիրում եմ մարդկանց՝ որևէ նյութական իրի ձեռք բերման միջոցով հասարակության մեջ հաստատմանը, ինքնահաստատմանը։
Դժվար չի նկատել, որ շատ-շատերը գնում են ավտոմեքենաներ, հեռախոսներ, համակարգիչներ՝ ելնելով ոչ թե անհրաժեշտությունից, այլ ինքնահաստատման համար, կոպիտ ասած՝ կողքինի աչքը հանելու/մտցնելու համար։ Ենթադրենք ոմն մեկը Մնացածը…
Չգիտեմ ինչից սկսեմ․․․ Երևի քննություններից։ Հիմա (այսինքն՝ Նոր Տարուց հետո) ուսանողները գտնվում են քննաշրջանում ու զարմանալիորեն շատ քչերն են բողոքում։ Կհարցնեք՝ ինչի՞ց Մնացածը…
Ուզում եմ խոսել ինձ մտահոգող մի գործընթացի մասին: Վերջին շաբաթվա մեջ, դասի շտապելիս աչքի ծայրով նկատեցի ինձ ծանոթ (երևի թե ավելի շատ անծանոթ) արդեն գրեթե մոռացված մի աղջկա: Ի՞նչ էր փոխվել: Առաջին հայացքից ամեն ինչ լավ էր, շպար, մաքուր շորեր, սանրված մազեր, կարճ ասած՝ ամեն ինչ տեղում էր: Նա ոչնչով չէր առանձնանում, այնինչ ժամանակին նա մի փայլող անձնավորություն էր, որին դժվար էր Մնացածը…