Հնոտ
Ինձ տանջում ա այն միտքը, որ
կիսաբաց աչքեր, խմող երիտասարդներ, ֆեյսբուքի նկարներ,
Ինձ տանջում ա այն միտքը, որ
տգետ մարդիկ, ինքնավստահ խոսքեր, սխալից ներփակվող կարծրացող եսեր,
Ինձ տանջում ա այն միտքը, որ
տարածությունով բաժանված, մահվան դատապարտված սեր-եր, մակերևույթային հարաբերություններ,
Ինձ տանջում ա այն միտքը, որ
խնդիրներով լի, նեխած հարաբերություններ, անհայտից փախչող, կոմֆորտին զոհ գնացող,
…
Ինձ տանջում ա այն միտքը, որ
այնքան մտքեր ու ընդհամենը պատեր: