Քյարթ ասելիս հասկանում ենք խիստ պահպանողական հայացքներ ունեցող մարդու, որը ունի նեղ աշխարհհայացք և իրենից տարբերվողներին չի ընդունում:
Հիմա եկեք նայեք հակառակ բևեռին: Հաճախ կարելի է հանդիպել մարկանց, որոնք ընդունում են ամեն ինչ: Այսինքն նրանք ընդունում են և՛ քյարթի սահմանաթակ լինելը, և՛ մարդակերի մսի տեսականին, և՛ տարբեր ազգությունների մշակույթներում առկա միմյանց հակասական ավանդույթները: Այսինքն` խոսքը գնում է կոսմոպոլիտների մասին: Արդյո՞ք լավ բան է կոսմոպոլիտ լինելը: Չէ՞ որ դա նշանակում է մշակույթային արժեքների կորուստ: Դա բերում է նրան, որ վերանում է մարդկանց միջև տարբերությունը և միակ մնայուն արժեքը դառնում է փողը: Զարգացած երկրներում (իմ` գուցե և սխալ կարծիքով) մարդիկ նմանվում են կապիկների: Կապիկների, որոնք աշխատում են աշխատելու համար, այլ ոչ թե հաց, ապրելավայր վաստակելու համար: Ընտանիքի գաղափարը նման է երկու կապիկների սերնդի շարունակման պայմանագրի: Ամբողջ առօրյան կազմված է գործից, մեդիայի “երջանկացնող” ծրագրերից և մարդկային կոնտակտից, որը խիստ պլանավորված է սեռական կարիքները հոգալու և մինիմալ դիմակավոր երկխոսությունների համար: Զգացմունքները տեղին են միայն 27-30 տարեկանից հետո և ըստ պլանի ժամանակն է երեխա ունենալու, ընդ որում նշված թվերը կհետաձգվեին ևս 10-20 տարով, եթե բիոլոգիապես այդ տարիքում հնարավոր լիներ երեխա ունենալը: Իսկ զգացմունքներ (սեր-մեր) կան միայն, երբ ըստ պլանի ժամանակն է, ասինքն՝ երբեք: Իսկ ընտանիքի միասնությունը ունի զրո արժեք, երբ հարցը գալիս է փողին կամ հատկապես մասնագիտական առաջընթացին:
Ամեն ինչ ընդունելն էլ է քյարթություն, այդպե՞ս չէ:
Ես սկսել եմ հարգել ազգիս քյարթությունը: Ես չեմ արդարացնում քյարթությունը և դեմ եմ դրան, բայց քյարթության մեջ կա մի բան, որը ինձ ստիպում է նայել ժպիտով և սիրել հենց այդ ԲԱՆԸ: :)