Ուզում եմ հին ժամանակների նման երկար արշավներ սարերով դաշտերով, գետերով ու առուներով, իր անվերջ կիլոմերտրերով, հոգնած ոտքերով ու բողոքող մարմնով: Դատարկ ստամոքսով ու անհասանելի նպատակներով: Լիքը պայուսակներով ու դատարկ միայնությամբ: Ուզում եմ թաց վրաններ ու թաց քնապարկեր: Անհուն ու զրնգուն լռություն, ահարկու քամի, որոտ, ուժեղ անձրև ու թաց վրան: Իսկ դրսում մթություն, իսկ հեռվում մարդիկ, աղմուկ… մարդիկ:
երազանք
All posts tagged երազանք
Մի քիչ առաջ կարդացի ԱՅՍ գրառումը: Չդիմացա, մի-երկու բան էլ ես ասեմ/ավելացնեմ:
Չէ: Արդեն 15 րոպե փորձում եմ սկսել: Չեմ կարողանում: Չեմ կարող վատ բաներ գրել և գուցե և ինչ-որ մեկին հիասթափեցնել, վտարել երկրից:
Կարճ ասած՝ լավ չի: Չէ քիչ էր՝ տխուր ա: Էլի էն չի: Հուսահատության չափ վիճակը տխուր ա: Ֆսյո, էլ չեմ բողոքում:
Թող էս գրառումը ուղղակի լինի լավ գրառման րեշեյր:
Նենց հավես ա ցուրտ ժամանակ դրսում քայլել, գնալ դասի կամ մի ուրիշ տեղ: Փողոցում էնքան քիչ մարդ ա լինում (մանավանդ Ժող.-ի դիմացի մայթում), որ հանգիստ քայլում ես, քո ուզած տեմպով, առանց ծխախոտի (զիբիլ) հոտը առնելու և նաև առանց առաձգական բախումներ կատարելու կասկածելի երիտասարդների (бездельники) հետ: Քայլում ես ու տեսնում մայթերին սառույցը, որը նման է ծառերի ճյուղերին, կամ ձյան փաթիլները, որոնք քամուց ծառերին չեն կարողանում հանգիստ նստել: Թվում է, որ ոչինչ չի խանգարում հանգիստ մտածելուն կամ երազելուն:
Բայց հետո նորից մտնում ես շենք ու տեսնում նույն դատարկ հայացքները, նույն անիմաստ և թեթև խոսակցությունները (մանիկյուՌ, շմոՏկա, աԽջիկ կպցնել, բաԶաՌ անել…): Ուզում ես գոռալ, բայց հասկանում ես, որ անիմաստ ա, որ միայն կծիծաղեն… Բայց մեկ ա նորից շարունակում ես մտածել ու նույն ձև երազել :)