Եթե դու հստակ, կտրուկ բառերով դատում ես մարդկանց մասին, ապա դու ինձ ստիպում ես քեզ լուրջ չընկալել։ Ատել, սիրել (էս մի բառի մասին դժվարանում եմ դատել) ցավակցել, խղճահարություն, էս, էն, էս բառերը կոմպլեքս բառեր են, դու չես կարող ուղղակի վերցնել ու օգտագործել մարդու հասցեին իրեն խորապես չիմանալով (նման մարդիկ մի քանիսն են ամբողջ կյանքում)։ Եթե համարում ես քեզ գիտակից մարդ կամ ձգտում ես վերջինին կտրուկ, էմոցիոնալ, կողքինին այս կամ այն սահմանման, կարծիքի, մեղադրանքի տակ մտցնելուց առած մի անգամ էլ մտածի իսկ հետո եթե էմոցիաներդ չանցան ու ասելիքդ չկորցրեց իմաստը ուրեմն ավելի լավ կլինի լռես։ Մի բան էլ կցեմ էս մտքերին.
Ցավը նրանում ա, որ մարդիկ որոնք իրենց կյանքում մի անգամ, մի բնագավառում հասել են որևէ բանի իրանց առանձնահատուկ են համարում ու իրենց պարտքն են համարում խոսել ամեն բնագավառի մասին, ամեն ինչ։ Եվ այստեղ ցավը նրանում ա, որ սա չտգետ մարդիկ են անում։ Ուրիշների մասին մի արտահայտվիր ( և սա պատվիրան չի)։ Խոսիր վստահ միայն նրա մասին, ինչից հասկանում ես։