Շատ եմ սիրում մեր Խրյուշովկեքը: Ամեն տանը նեղվածք, ծանրացած հոգսեր: Հոգնած տղամարդիկ ու կանայք: Աղմկոտ, կեղտոտ երեխաներ՝ բակից հենց նոր եկած: Խրատներ, ծեծ, երեկոյան ավանդական ճաշկերույթ: Օրվա տապից հոգնած, բակով դանդաղ շարժվող թմրած օդ: Եվ այդ թմրած օդում բոլոր ուտեստների բույրը խառնված այն նուրբ այնքա՜ն ծանոթ, այնքա՜ն դյութիչ բարդու ծաղկեփոշու բույրի հետ: Այդ ծաղկափոշու բույրը ժամանակ առ ժամանակ այցելում է ինձ, չնայած արդեն մի քանի տարի է ինչ իրական կյանքում չեմ զգացել այն: Կանգնում եմ մի պահ փնտրում և չգնտելով աջուձախում՝ փակում եմ աչքերս ու վայելում այդ երջանկացնող րոպեն:
Պատուհաններից երևացող սպիտակ ուրվագծեր ու մի ծանր շարժվող կարմիր կետ: Հետո հազ ու հոգոց կամ էլ մի քանի պապական հայհոյանք քթի տակ, որ ոչ ոք չլսի: :) Ընդհամենը մի շենք: Հարյուրավոր տարբեր ընտանեկան բզզիկներ ու ավանդույթներ, երջանիկ, և ոչ այնքան մարդիկ: Մի շենք ու հարյուրավոր գույներ՝ մեկը մյուսից պայծառ: Այդքան գույներ խտացված մի տեղում: Մի ամբողջ նկար ընդհամենը մի շենքում: