Զզվել եմ ինչ-որ անիմաստ բաների մասին մտածելուց։ Էսօր իմացա, հմ, իմացա, գրողի տարածը մեկը ուղղակի ասեց, հասկացա թե էս իմ ու գործի տեղի ժողովրդի իրար չհասկանալը ինչից ա գալիս։ Ես երբեք ինքնուրույն գլխի ընկնողը չէի սա։ Հիմա գիտեմ թե շունը որտեղ ա թաղված, հիմա էլ պետք ա դերասանություն անել, ինչ ա թե հետները յոլա գնամ։ Գնացեք դուք գրողի ծոցը, սմոլ-թոլք-մոլք, խոսալու ձև-մև, տեսություն, կարդալ-մարդալ, դե պոշլի վի։ Բաներ կա, որ պետք ա ուղղակի լինի, ու մի երկու ամսից ավել ժամանակ ծախսելը դրանց հասկանալու համար ուղղակի աբսուրդվ ա։ Էնքան որ ուզում եմ մարդավարի խոսամ մարդկանց հետ, ունենամ ամենապրիմիտիվ առօրեական ոչմիբանը։ Ես ուղղակի ուզում եմ մինիմալ պայմանները, որ կարողանամ ապրեմ, ուզենամ վաղվա օրը տենամ, գրողի տարածը նորմալ քնեմ։ Հիմա էլ պետք ա գնամ սկսեմ ուսումնասիրեմ, որ ինչ ա, թե կարողանամ հետները խոսեմ։ Ու էտ սաղ ընթամենը գոյատևելու համար, լավագույն դեպքը առանձնահատուկ հիացմունք չի առաջացնում ու կանխավ մեռած գործ ա (գիբլոե դելո)։ Իսկ ես կանեմ ինձ ոչ բնորոշ բան, կվերցնեմ ու կփախչեմ, այ հենց տենց, ես էլ ունեմ սխալ անելու իրավունք, և ես ընտրում եմ 3 օգնություններից չորրորդը՝ փախչել, տա դա դաաաամ ու լույսերը իջան ու մեծ պլանով խաղացողին են ցույց տալիս, լավ մոռացա, որ լուրջ բանի մասին էի խոսում ։Պ։ Հա՛։ Կգնամ այնտեղ, որտեղ ինձ ուղղակի ընդունում են այնպիսին, ինչպիսին, որ կամ։ Կարող եմ իհարկե ստեղ շարունակել, բայց նպատակը վաղուցվանից չկա, իսկ էներգիա էլ չկա, որ ինչպես միշտ զուտ գաղափարի համար կոտոշներս դեմ տամ, սպառվել եմ ու նոր չէ։ Ուզում եք ասեք վախկոտ եմ, կամ էլ ուրիշ բան, ի՜նչ տերմինի տակ ուզում եք կոխեք՝ վախկոտ, պուրիտան, մարգինալ, կոմպլեքսավորված ապուշ, քյարթու, անհեռատես, էլ ինչ մտքներովդ անցնի։ Հիմա մեկ ա, հոգնել եմ մտածել բաների մասին, որը նորմալ մարդու համար նույնիսկ խնդալու ա մտածել ապուշ բաներ, որ իրենց քննարկելը լռիվ հաճույքը հանում ա իրանց լինելու։ Ի՜նչ էշության վրա եմ ժամանակ ծախսում… ոնց շփվես ոնց ասես, դա նու վաս Կգնամ, ու թքած թե քաքի մեջ եմ ընկնելու, ու իմ էս գրածս էլ բգիս ա կանգնելու, ու ինձ դատի են տալու, ու նոր փարթամ դեպրեսսիա ա սկսելու միջավայրի փոխելու պատճառով, ու էն անտեր փողը, ու էս ու էն, զաթո գիտեմ, որ ընդեղ կան որոշ օրգանիզմներ ։Դ ։Ճ ում հետ հաճույքով թեյ կխմեմ ու կլինի էն խոհանոցի անկապ հոտը, լավ էլ ռոմանտիկայի գիրկը չընկնեմ, ինձ սենց ասած պոռվալո էս էմոցիաների, ռոմանտիկայի հաշվով, կարամ անվերջ նրբություններ նկատեմ։ ։Պ Չգիտեմ կարող ա էտ մեկ-երկու հոգին էլ հետո չսպասի, որովհետև յեսիմինչ եմ դառել, իսկ ի՞նչ չգիտեմ, ասող չկա, ստեղ բոլորը լռում են, մի՛շտ, կուլտուռա ա պանիմայե՞շ, իմ տապոռությունն էլ թույլ չի տալիս իրանց ուծի պուծիի տակից ջոկել իրականում ինչ են ուզում ասեն, երեք տարին ինձ չհերիքեց։ Գիտեմ լուծումը ու կարամ լռվեմ ստեղ աննպատակ, բայց չայը սառում ա, հա՛, էսա գամ օգնեմ…
Ու թող գրողի ծոցը գնա էս անտեր երեք կամ ավել տարին։ Այ սենց կվերցնեմ ու կփախչեմ լակոտի նման, հասկանո՞ւմ ես, ուզում եմ ապրեմ։
Հա մեկ էլ էս անտեր բլոգը գրել եմ որ կարողնամ մեկ-երկու ցերեկ էլ տեսնեմ։ Գրել եմ, որ ազատվեմ էն մանր մունր բաներից, որ կարողանամ մի երկու օր էլ տենամ, էն մեծերը կարողանամ տանեմ։ Այլ նպատակ էս զիբիլանոցը երբեք չի ունեցել, երբե՛ք քեզի կըսեմ ))։ Ու հուսով եմ էս բլոգը կսատկի, մեռի, մեռի։ ։Ճ Տհե պյաներ։