Կարծես ամեն ինչ մնացել է նույնը, ամեն ինչ կա՝ անսահման դասեր, օտարության զգացում, կարծես թե նպատակ էլ կա, իսկ ես քնած եմ: Խրվել եմ առօրյա նույնի մեջ և ժամանակը կարծես կանգնել է, ամեն որ նույնը, իսկ ամիսներն անցնում են: Արթնացի՛ր խնդրում եմ: Իմ հին, միակ ընկեր մի լքիր ինձ: Համաձայն եմ ծանր ժամանակների, ես նույնիսկ ինքս եմ պատրաստ ստեղծել դրանք, միայն թե արթնացիր, խնդրում եմ:
առաջին անգամ
All posts tagged առաջին անգամ
Ասում են ուսանողական տարիները կյանքի լավագույն տարիներն են: Եթե այս չորս տարին իմ լավագույն տարիներն էին, … ստե՛ղ պահի, ես իջնեմ:
Բարև հարգելիս,
Մենք որոշեցինք այս բլոգը ստեղծել առանց ինչ-որ բուն նպատակի։ Մի քանի խոսք, թե ինչ ենք գրելու․․․
Ես (Olive-ս) կփորձեմ կիսել իմ հիացմունքը բնության, դասական երաժշտության և այլ սիրուն բաների հանդեպ։
Ես (May-ս)՝ ինչպես միշտ կբողոքեմ ու կգրեմ մտքեր, որոնք չեք հասկանա (քանզի հստակ չեմ արտահայտվում, մտքերս լավ չեմ ձևակերպում)։
Եվ ահա առաջին կիսատ-պռատ պոստը, իսկ այս նկարն էլ հենց այնպես․․․