Խնդրում եմ քեզ կաթիր,
Ընդհամենը տաս կաթիլ թող կաթի այս աչքերից,
Ավել բան չեմ ուզում,
կաթի որ կարողանամ գործ անեմ:
Երեկ դա օգնեց, կարողացա մի փոքր գործ անել:
Խնդրում եմ, թեկուզ վիրավորեք, միայն թե հոսի մի քիչ:
Հոսի, որ կարողանամ գործ անեմ, այն հեռվում լուսավոր օրվա համար:
Արդեն քանի տարի է անում եմ մի քիչ էլ, վաղվա անհոգ ու երջանիկ օրվա համար:
Ու՞մ եմ խաբում:
Ես ինքս էլ չեմ հավատում այդ լուսավոր օրվան այլևս:
Մի քիչ էլ ու կկաթի,
Կաթի՛ր, խնդրում եմ:
Պահոցներ
All posts for the month 2015թ Հունվարի
Հիշում եմ ծանոթներիցս մեկի բլոգում նա իր կնոջից բաժանվելուց հետո, գրում էր, որ իր ընկերները իրեն կօգնեն, նրանք իրեն թև ու թիկունք կլինեն: Կրկնում էր դա մի քանի գրառումներում: Հահա… Գուցե… Հա, ի՞նչ ես էլ ունեմ պատեր, պատեր տարբեր՝ քայլող, շնչող, վազող, խմող ու խոսող, ոչինչ չպատասխանող և ուղղակի սառն ու սպիտակ: Գրեթե մի տարի է արդեն տարբեր և միևնույն ժամանակ նույն պատի հետ եմ զրուցում:
Իսկ ձեր հետ եղե՞լ է, որ կողքինի հետ միջազգային մշակութային արժեք ունեցող բսնի մասին խոսելիս հրճված խոսեք, հետո նայեք զրուցակցի երեսին ու տեսնելով նույն այդքան ծանոթ դատարկ ժպիտով պատը ձեր աչքերը լցվեն: Հենց այդպես, ուղղակի չդիմանաք ու հուզվեք: Փախցնեք ձեր աչքերը, որ չնկատի ու թույլ տաք նրան մի հիմար կատակ անել կամ էլ ինչ որա է…
Սոց. ցանցի գրածից մի փոքր ավելին գրեմ այստեղ: Մենք շատ անարդար ենք մեր իրականությունը գնահատելու տեսանկյունից: Մենք խոսում, քննարկում, վերլուծում ենք այն ժամանակ միայն, երբ մենք դժվարության մեջ ենք: Մեր միտքը սկսում ա ստեղծել միայն այն ժամանակ երբ մեր փորձի հիման վրա դատողությունները բախվում են իրականության հետ: Կարճ ասած, երբ մենք մեզ լավ չենք զգում: Ամբողջ գրականություննը այս կամ տեսակի լարվածության, տանջանքի հետևանք ա: Գրականության հարցում ինձ համար դեռևս անհասկանալի ա, թե ինչու՞ մենք՝ հայերս ունենալով այդքան տխուր պատմություն՝ չենք ստեղծել միջազգային հանճարեղ գործեր: Բավարար ժամանակ էլ ենք ունեցել: Հիպոթեզ էլ ունեմ, թե ինչու չենք ստեղծել, բայց դա էական չի: Մենք շատ ենք խոսում միայնության մասին, արժեքների կորստի մասին և այլնի: Հազար անգամ ծեծվել են նույն թեմաները և ամեն գրող համարել է և ում է իրեն միակ հանճարը: Նա էլ իր կարիքը ունի իրեն հանճար համարելու, իհարկե: Այդ իսկ պատճառով՝ մենք շատ լավ ուսումնասիրում ենք վատ կյանքը, վատ հոգեվիճակները, իսկ լավը՝ միշտ անտեսված ա, չչափված ու չգնահատված: «Վատ»-ը շատ բերքառատ ա, այնինչ՝ լռելյայն ակնկալում ենք լավը՝ արդյունք չտվողը: Այնինչ, միշտ ակնկալում ենք «վատ»-ի արդյունքները: Ստեղ պարադոքս կա: Սովորական վիճակում մենք չափից ավելի արբած ենք էմոցիաներով՝ իրական գնահատականներ տալու համար: Հերիք է մենք մեզ մի փոքր լավ զգանք և դառնում ենք անտարբեր, մոռանում ենք անհատի հատկանիշները, թքած ունենք նրա, քո երեկվա դժբախտության կոլլեգայի վրա: Այս անարդար վերբաբերմունքի պատճառով էլ հենց, մենք անհագ պահանջում ենք ավելի ու ավելի լավն ու շատը, ավելի երջանիկն ու գունեղը: Միայն ավելի լավը, ՄԻԱ՛ՅՆ:
Այսօր առավոտյան նախաճաշելիս հարևաններիս հետ զրուցում էի: Իրենքն էին՝ մեկը տղա (Տ), երկուսը՝ աղջիկ (Ա1, Ա2): Խոսք գնաց Գեյմ ոֆ Թրոնզի (հայերեն անվանումը չգիտեմ) մասին: Սկզբում քննարկում էին մերկապար պարողուհիներին և նրանց փող տալու հետ կապված մանրամասներ: Հետո սկսեցին քննարկել նշված սերիալի աղջիկներին, տղաններին.
— ***(Ա1) շատ սեսքսուլ ա:
— (Ա2) …
— (Տ) Բայցի ինքը մազոտ ա …
— (Ա2) Ինձ շատ ^^^ ա դուր գալիս, շատ սիրուն ա, ու սեքսուալ ա:
— (Ա1) Ինքը իսկապես լավն ա: Իմ դուրն էլ ա գալիս:
— (Տ) Չէէէէէ՜ դրա ի՞նչն ա գրավիչ (սկսում ա ձևերը անել, ծաղրել):
Սկսեցին նկարները փնտրել ցանցում, նայել, հիանալ խոսել: Ես էլ լուռ լսում եմ: Ո՛չ սերիալն եմ նայում, ո՛չ էլ հետաքրքում ա ճիշտն ասած:
Քաղաքակրթությունից ելնելով ինձ էլ ուզեցին խոսակցության մեջ ներառել.
— (Ա1) Դու նայու՞մ ես Գեյմ ոֆ Թրոնզը:
— (Ես)Ոչ:
— (Ա1) Քո դուրը +++ կգա, ինքը շատ սեքսուալ ա:
— (Ես) Լավ
— (Տ) Ինքը իսկապես լավիկն ա:
Ցույց են տալիս նկարը այդ աղջկա: Իր համար աղջիկ ա: Չգիտեմ ինչ ռեակցիա տամ:
— Հա, լավիկն ա:
Ցույց են տալիս երկրորդին: Ռեակցիա չտվեցի:
— Ես ինձ ձեզ մոտ ծերուկ եմ զգում: Չնայած, որ դուք բոլորդ իմ տարիքին եք, նույնիսկ ինձանից մեծ:
— (Ա1) …
— (Ա2) …
— (Տ) Խի՞
— (Ես) Դե մի 4 տարի առաջ ես էլ էի հետաքրքրվում մարմնով, կրծքերով և մնացածով, իսկ հիմա անտարբեր եմ: Չի հետաքրքրում: Հա մարմին ա , աղջիկ ա, հետո՞ …
— (Ա2) Չէէէէէ՜ Դու դեր շաաատ երիտասարդ ես: Ի՞նչ ես ասում:
— (Ես) …
Շարունակեցին իրենց տարբեր մարմինների դիտումը: Մի փոքր ավելի ուշ (Ա2)-ը զգուշավոր հարցնում ա,
— (Ա2) Բա քեզ ի՞նչ աղջիկներ են դուր գալիս:
— (Ես) …
— (Ա2) Ո՞րն ա քո երազանքի աղջիկը: Ի՞նչ տեսք ունի:
— (Ես) Դժվար հարց ես տալիս: …
Շարունակեցին դիտումները: Որոշեցի չասեմ իմ իրական կարծիքը:
— (Ես) Երևի թե բնավորությունն ա շատ կարևոր աղջկա: …
Մտքերը կիսատ-պռատ չձևակերպված ու կիսատ, շտապում եմ այստեղ գրել:
Գրում եմ արագ ու խառնաշփոթ միայն թե շուտ պրծնեմ, ազատվեմ:
Հենց այդպես առանց ստուգելու, միայն ասելով ոչինչ, ուղարկում եմ այնտեղ:
Ձորը այն անհատակ ու մութ, որտեղ լռությունն ա ապրում զուսպ:
Որտեղ պատերը չեն արձագանքում և ոչ ոք չի խոսում այլ միայն լռում:
Լռել են երեկ, լռել այսօր, ու կշարունակեն մինչև վաղը կեսօր:
Լռության մեջ այդ բացարձակ ապրում եմ ես՝ հասարակ մի տղա:
Զարմանքով բռնում մտքերը կիսատ-պռատ,
Ու գրում եմ արագ ու խառնաշփոթ ու միայն ասելով ոչինչ, ուղարկում եմ այնտեղ՝
Ձորը այն անհատակ ու մութ…
Շատ եմ սիրում մեր Խրյուշովկեքը: Ամեն տանը նեղվածք, ծանրացած հոգսեր: Հոգնած տղամարդիկ ու կանայք: Աղմկոտ, կեղտոտ երեխաներ՝ բակից հենց նոր եկած: Խրատներ, ծեծ, երեկոյան ավանդական ճաշկերույթ: Օրվա տապից հոգնած, բակով դանդաղ շարժվող թմրած օդ: Եվ այդ թմրած օդում բոլոր ուտեստների բույրը խառնված այն նուրբ այնքա՜ն ծանոթ, այնքա՜ն դյութիչ բարդու ծաղկեփոշու բույրի հետ: Այդ ծաղկափոշու բույրը ժամանակ առ ժամանակ այցելում է ինձ, չնայած արդեն մի քանի տարի է ինչ իրական կյանքում չեմ զգացել այն: Կանգնում եմ մի պահ փնտրում և չգնտելով աջուձախում՝ փակում եմ աչքերս ու վայելում այդ երջանկացնող րոպեն:
Պատուհաններից երևացող սպիտակ ուրվագծեր ու մի ծանր շարժվող կարմիր կետ: Հետո հազ ու հոգոց կամ էլ մի քանի պապական հայհոյանք քթի տակ, որ ոչ ոք չլսի: :) Ընդհամենը մի շենք: Հարյուրավոր տարբեր ընտանեկան բզզիկներ ու ավանդույթներ, երջանիկ, և ոչ այնքան մարդիկ: Մի շենք ու հարյուրավոր գույներ՝ մեկը մյուսից պայծառ: Այդքան գույներ խտացված մի տեղում: Մի ամբողջ նկար ընդհամենը մի շենքում:
— Մատաղ, քանի տարի ա ինձ աջ ու ձախ բաժանել եմ:
Սպառել եմ ինձ:
Ես պետք ա սիրված լինեմ, կամ էլ սիրեմ: Այլ կերպ չեմ կարող:
Թեկուզ ես սիրեմ, որովհետև եթե սիրում ես, ուրեմն էտ այս կամ այն չափ փոխադարձ ա
Էդգոնե մի փոքր գնահատվեմ:
— Ես շատ լավ գիտեմ, էտ կարիքը :)
— Հիմա դա իմ համար ուղղակի բզզիկ չի, կենսական նշանակություն ունի, էտ միակ ձևն ա շարունակել գոյատևելու
— Բայց դու ***-ից հրաժարվել ես, իսկ ուրիշին էլ չես ուզում ման գաս…
— Ման գալը ո՞նց ա լինում:
Ստեղ մարդիկ հոգով սրտով չեն
հա նստում խոսում, շփվում ենք (հենց երեկ էլ խոսում էինք), բայց մեջները դարդ չկա, իրանց հետ խոսելից չեմ զգում, որ մարդու հետ եմ խոսում
Էս իմ նոր հարևանները լավ, կարգին ժողովուրդեն, բայց իրանք թեթև են, բարդ կյանք չեն ունեցել:
Ես չեմ կարող սիրել մեկին, ով ծանր չի, չգիտի ինչ ա դեպրեսսիան
Էդ մարդիկ ինձ ուղղակի չեն գրավում:
Իրանց մեջ գեղեցկություն չկա:
— Տարօրինակ ես :)
— Գիտեմ, գուցե արդեն ուղղակի գիժ
Ես հենց դա էի սիրում ***-ի մեջ
— Իմ կարծիքով քեզ հենց տենց, դեպրեսսիա չտեսած մարդ ա պետք: ծանր մարդը ինքնին ներքև ա իջնում, ինքը քեզ վերև հանել չի կարող: Քեզ թեթև մարդ ա պետք:
— Օ՜խ, նե զնամ
Չեմ ասում հիմա լինի դեպրեսսիայի մեջ,
բայց իմանա էտ ինչ ա և գնահատի էտ
ոչ թե համաձայնվի, այլ գնահատի !!!
Քանի տարի է չեմ խոսել մարդկանց հետ: Եղել են միայն էպիզոդիկ շփումներ: Այնքան երկար չեմ շփվել, որ մոռացել եմ, թե դա ինչպես է արվում: Երբեք չեմ հասկացել թե ինչպես են սկսվում միջանձնային հարաբերությունները: Երբեք չեմ հասկացել, թե ինչպես են տարբեր մարդիկ ծանոթանում, ինչպես ընկերանում: Երբեք չեմ հասկացել, թե ինչպես պետք է խոսել: Ինչպես խոսել տղաների և աղջիկների հետ: Ինչպես ասել մի բան, որ չես մտածում: Ինչպես կարող է կողքինը լսելով քո ասածը, անի հետևություններ առանց փորձելու ստուգել, թե՞ արդյոք ճիշտ է հասկացել: Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի ա մարդուն չպատասխանել, չպատասխանել նամակին, չմաղթել բարի գիշեր՝ այլ ուղղակի գնալ, դրանով կոպտելով կողքինին: Երբեք չեմ հասկացել, թե ինչու է պետք երկար բարակ խոսել կողքինի հետ անիմաստությունների մասին զուտ կողքինին մոտենալու համար: Ինչու չի կարելի միանգամից խոսել ինչպես վաղեմի ընկերներ: Իմ ամենամտերիմ ընկերոջ հետ ծանոթացել ենք հենց այդպես՝ միանգամից խոսել ենք ինչպես վաղեմի ընկերներ: Չեմ հասկանում հասարակության իրար բզբզելը, մուննաթները, աղջիկների խաղերը… Սա մի խաղ է, որի օրենքները չգիտեմ: Ժամանակին որոշեցի ես էլ մտնեմ խաղի մեջ: Խաղահրապարակը սոց. ցանցն էր: Սկսեցի ցույց տալ մի երկու բան ինձնից, իմ ներաշխարհից: Վառվեցի, ամաչեցի ինքս ինձնից, դարձա թափանցիկ, իսկ հետո գնացի: Ժամանակ անցավ, փորձում եմ կրկին դառնալ ինչպես բոլորը: Այս ընթացքում այքան եմ մեկուսացել ու փոխվել իմ իսկ ստեղծած աշխարհում, որ իմ շատ փոքր մասը արդեն վառում է ինձ: Մարդկանց պետք են միջինին մոտ մարդիկ: Շատերը ցույց են տալիս իրենց ամբողջությամբ, նույնիսկ մարմինը, իսկ ես ընդհամենը մի փոքր իմ մտքից ու նորից վառվում եմ, ստանում տարօրինակ հայացքներ: Հինգ մտքից միայն մեկն եմ գրում, ցույց տալիս, և դա բավ է ինձ խոցելու համար: Սկսում եմ նշմարել իմ կրկին թափանցիկ դառնալու պատճառները: Նորից նույն օտար լինելու զգացումը: Նորից նույն այլմոլորակային լինելու զգացումը: Ես չափից ավելի ծեր եմ այս խաղը խաղալու համար: Ես չեմ հասկանում այս ամենը: Ես չափից ավելի պարզ եմ այս ամենի համար: Զզվել եմ այս ամենից, մարդկանցից: Գրողի ծոցը… ինձ:
Վաղուց չեմ եղել դեպրեսսիայից դուրս: Մոռացել եմ «նորմալ» վիճակը իմ: Ինչ հիշում եմ ինձ՝ ես նրա մեջ եմ: Մտել եմ խոր ու հիմնովին: Այնքան երկար եմ եղել դեպրեսսիայի մեջ, որ այն ներծծվել է իմ մաջ: Դիֆուզվել իմ բնավորության մեջ, դարձել իմ անհատականության մի մասը: Դիֆուզվել է իմ մարմնի մեջ վիրուսի նման: Նեխեցնում, քայքայում ինձ՝ դարձնում ինձ ավելի ազատ, ավելի աբստրակտ: Այդ վիրուսը հաղթեց և սկսեց իր գործը այս ամառ՝ մի սովորական օր: Սկսել է մի գործընթաց, որը իմ հսկողության տակ չի այլևս: Անկախ իմ ընթացիք տրամդրությունից, իրավիճակից նա իր գործը գիտի: Այս միջավայրը, որում ապրում եմ ես, այս հիվանդություն միայն ավելի ա փարթամանում: Դեռ ամեն ինչ լավ է, վերջին իմ ճամփորդությունը սարերի մյուս կողմը դեռ որ ինձ առողջ է պահում: Սա միայն ժամանակի հարց է: Ես զգում եմ, որ այն նորից այստեղ է, նա հետ կգա կամ վաղը կամ մի ամսից: Ի՞նչ կարևոր է, միևնույնն է ես փախչելու տեղ չունեմ:
Սա էլ իմ սիրած բանաստեղծություններից մեկը՝