Հանդիպում եմ ես մարդկանց տարբեր,
Տաս քսան ամեն շաբաթ, մի քիչ շատ մի քիչ պակաս,
Մարդիկ տարբեր ու յուրահատուկ,
Տարիքի փոքր ու մեծ,
Կոնֆետներ մոխրագույն թղթում փաթաթված։
Հասկանում եմ ես տարիքով մարդկանց,
Գույնզգույն տարիներով անցյալի տապակված,
Խոսում ենք մենք նույն լեզվով,
Դուք՝ տարիներով վաստակած,
Ես՝ միամտությամբ երիտասարդի։
Հաճելի է խոսել Ձեզ հետ անշուշտ,
Մարդիկ տարիքով, քնքուշ ու գրագետ,
Իսկ չկա՞ Ձեզ մեջ հարգելիներս,
Մեկը Ձեզ պես, բայց իմ տարիքի,
Պլյուս մինուս տաս, մի քիչ ավել, մի քիչ պակաս։
Փաստորեն դեռ չկա, ափսո՛ս,
Ախր չեմ կարող սիրել ես մարդու տգետ ու չապրած,
Իսկ «Ինչու՞ ոչ այնպես, ժամանցի համար։»,
Գրո՛ղը տանի, հաց եմ ուտում, գոնե ոչ հիմա,
Նայում եմ ափսեիս լի,
Շիլային այդ փսխոցին նման,
Ելնում սեղանի մոտից այն մի,
Ու ընկնում գետնին հենց նու՛յն, կողքի՛։