Այսօր սովորականի պես իմ խմբի հետ հաց ուտելիս հետս մի բան պատահեց։ Խմբում տարիքային սահմանը սկսում է մոտավորապես 30-ից և հասնում է մինչև 60-ի, գուցե՝ ավելի։ Ինչ-որ ընդհանուր խոսակցություն էր գնում տարբեր թեմաներով։ Ես էլ սովորականի պես այդ ամեն ինչից մի փոքր դուրս, իմ մտքերով էի։ Մտքովս անցավ պատկերացնել, թե ինչպիսի՞ տեսք են ունեցել իմ զրուցակիցները, ի՞նչ դեր են կատարել իրենց կոլեկտիվում և ի՞նչ բզիկներ են ունեցել։ Մի փոքր զննելուց հետո անմիջապես սկսեցի տեսնել մի խումբ երեխաների։ Երեխաների, որոնք փորձում են խոսակցության մեջ մտնել, փորձում են գլուխ գովալ և այլն։ Հատկապես ակներև էին ծիծաղի առաջին մեկ-երկու վայրկյանը, որոնք իսկապես մանկական էին։ Իսկ մնացած մասում իհարկե կար նույն մանուկը, բայց հղկված «մեծական» չափ ու սահմանով, չափ ու անչափով։ Այդ տեսնելուց հետո այլևս չէի կարողանում կողքիններիս որպես մեծ մարդ ընկալել։ Զգացողություն էր, որ նստած եմ մի խումբ երեխաների հետ։ Այդ զգացողության պատճառով չէի կարողանում հետևել խոսակցությանը։ Նայում էի և ուզում էի ժպտալ։ Չէի կարողանում լուրջ լսել նրանց։ Ստիպված գլուխս իջեցրեցի, սկսեցի սեղանին նայել, որպեսզի կարողանամ լսել և անհրաժեշտության դեպքում մի բան էլ իմ կողմից ավելացնել։
անալոգիա
All posts tagged անալոգիա
Միշտ վրդովվել եմ, երբ լավ գիրքը աղտոտում են “Սերնդի առաջացման” մանրակրկիտ նկարագրությամբ: Կարդում ես էջից-էջ զննում գրողի մտքերը, ենթադրում հետին իմաստը, մտածում, ենթադրում, թե գրողը ինչ հոգեվիճակում է ընտրել հենց այս և ոչ այլ բառ ու մեկ էլ պոռնո: Ցանկություն է առաջանում սեղմել պուլտի* կնոպկեն ու փոխել ալիքը, կամ էլ գցել գիրքը աղբանոցը: Մնացածը…
Ընկույզ կա, որ աննկարագրելի գեղեցիկ է և ունի հաճելի բուրմունք, նույնիսկ առանց այն ջարդելու դա պարզ է։ Բացի դրանից ունի աննկարագրելի համեղ միջուկ։ Միայն կարելի է հիանալ այդ գեղեցիկ միջուկով։
Մեկ այլ դեպք է ընկույզը, որը դրսից հոտած է, իսկ ներսում ոչնչով չի տարբերվում՝ նույն հոտած իրավիճակն ա։ Մնացածը…
Մտքի թռիչքը կանգնեցնել չի կարելի, դա հանցագործություն է։ Կանգնեցրիր՝ կմահանա։ Թողեցիր, որ գնա առաջ՝ դեռ բազմաթիվ նոր մտքեր կծնի։ γ-քվանտին նման ա, չէ՞։