Այստեղ երկար բարակ գրառում էր, այն մասին թե ինչպես և ինչու եմ ես ձգտում լիարժեք կատաստրոֆայի, ինչպես և ինչու եմ նպատակաուղղված վարի տալիս բոլոր մարդկանց հետ իմ հարաբերությունները, ինչքան խոր ես թքած ունեմ իմ և իմ ապագայի վրա, ինչպես մեծ սիրով կանեմ նույն «սխալը» ու այդ ամբողջը ջնջվեց հենց գրելու փաստը տեքստին հակասելու պատճառով ու մեկ ա գրվեց, բայց մեկ ա չգրվեց :Պ :
Պահոցներ
All posts for the month 2015թ Սեպտեմբերի
Չկա, չկա, ոչինչ չկա,
Կամ էլ կա, բայց մեկ ա չկա,
Չկա, չկա, կամ էլ կա ու չկա,
Կա-ում ավելի շատ չկա,
Իսկ չկա-ում շատ քիչ կա,
Համ կա, համ չկա, մի քիչ կա,
Մի շատ կա, ավելի շատ չկա,
Համ էլ ավելի շատ չկա,
Կա, կա, ամենը չկա,
Կա, կա, ամենը՝ չկա,
Կամ էլ ամենը կա, բայց մեկ ա չկա:
Արժեք չունեցող բան ա ներքևում գրած:
Փորձում եմ գտնեմ մի կետ, որ չի շարժվում, մի կետ, որ կլինի փրկություն այս քաոսի մեջ, մի կետ, որ կտա ինձ հանգստություն այս անսահման ուժի մեջ:
Չգտա այդ կետը՝ պարտվեցի ուժին, ու գտա հանգստությունը նրան կլանվելով, նրա մի մասը դառնալով, գտա հանգստություն նրան պարտվելու մեջ:
Ձայն, ալիքներ, օդի ճնշում, տարածում մոլեկուլներ, 6 12 անցանք…
Ականջ, խոռոչ, վեստիբուլյար ապարատ, հեղ/ անցանք ասեցի…
Գույն, Մանգան, նատրիում, Ֆեռում, սպեկտր, անցումներ, ֆոտոններ, կոմպտոն, հեղեղ, քվանտային, կլանում, ինտենսիվություն, ռեցեպտորներ, մինիմալ ֆոտոնների քանակ, 1 անցանք,
Լույս, նեյրոններ, անցանք…
Լույս, ուղեղ, քիմիա, դոպամին, արյան մեծ շրջան, մկաններ, խրձ… աաաա անցանք
Մարդիկ, ժպիտներ, հասարակություն, փոխշահավետ էգոիզմ, նորմեր, տաբուներ անցանք…
Աղբ, մետաղ, ալյումին, մամլիչ, պարող բանկաներ, պարահրապարակ, ուտամլյոննոե սոլնցե, նեժնո ս մո, աաա անցանք…
Աղբ, էգոիզմ, գիտակցության մթագնում, կենդանիներ, էվոլյուցիա, մոնոգամիա, մեծ եղբայր, հոգնում եմ… րեցեպտորներ, նյարդային փոխանցիչների պակաս, քնել ա պետք, անցանք…
փոխա… անցանք… մոռանալ ամենը, անցանք…