Զզվել եմ այս մուտքից ու այս կախիչից,
զզվել եմ ամենօրյա նույն ճահիճից,
զզվել վախկոտ ինձանից ու իմ արդարացումներից,
զզվել այս դիմացի դաշտից, միջի ոչխարներից,
ու այն միջի փոսից, օրվա քաոսից,
ինքս իմ հետ խոսելուց ու վաղվան սպասելուց,
զզվել բոլոր կարիքավոր մարդկանցից,
ու իմ թուլամորդ լինելուց, բոլորին օգնելուց,
զզվել եմ անընդհատ գնահատվել սպասելուց,
պատասխան չստանալուց ու պատասխանատու լինելուց,
չէ որ ես էլ իրավունք ունեմ սխալվել, ինչու՞ փախնել,
զզվել եմ անընդհատ փորձելուց ու ինքս ինձ խաբելուց,
օրվա գործի մեջ ինքս ինձ թաղելուց,
օրվա ճահիճից, դատարկ ժպիտներից, դատարկ խոսքերից,
դատարկ աչքերից, իմ համար անհասկանալի հասարակական նրբություններից,
զզվել եմ մարդկանց իրար բզբզելուց, մեկը մյուսի նկատմամբ գերազանցություն ապացուցելուց,
զզվել եմ իմ պարտավորություններից, զզվել եմ այս լռությունից,
անվերջ լռող հեռախոսից ու լիցքաթափվող մարդկոցից,
զզվել եմ ինքս ինձնից… հոգնել եմ այս ամենից