Ինչքան ուզում ես կարդա, խորհի ուրիշների սխալները նկատի միևնույնն է անելու ես նույն բանը: Ստեղծում ես մի վիրտուալ աշխարհ, այդ աշխարհում պատկերացնում ես քեզ ու քո «սիրելիին», որից դու ներողություն ես խնդրում, կամ էլ նա է քեզնից ներողություն խնդրում: Չկա այդ ամենը՝ զարթնիր: Ուրիշներին ես նույնը ասում, վերևից նայում ու խրատներ տալիս: Թաքնվել ես ուժեղ աղջկա դիմակի տակ ու առհամարհանքով ես վարվում բոլորի հետ: Գուցե դու շատ մարդկանց փորձն ես վերցրել բազում էջերից թանկագին, բայց միևնույնն է դու մնում ես նույն կենդանին ինչպես բոլորը, ինչպես ամենաանկիրթ մեկը: Դու ոչինչ ավել չես հասկանում քան մնացած մարդկանցից յուրաքանչյուրը: Ինչու՞ ես այդ պատը շարել քո դեմքին: Նրա ետևում դու լացում ես, կուչ եկած լացում ես, որ քո ստեղծած աշխարհը իրականությանը չի համընկնում: Առողջ հարաբերություններում ոչ ոք ներողություն չի խնդրում: Ներողությունը տեղին ա, եթե կա հակառակ կողմից նույն ներողությունը: Բացիր աչքերդ և անցիր առաջ: Գիտեմ, գիտեմ… ասելը հեշտ ա, անե… Գիտեմ, գիտեմ բերանս ի զուր եմ բացել: Ներողություն:
Ինչու՞ մենք բոլորս այսքան նույնը ու այսքան պարզ: