Վերջը որոշեցի գրել իմ կարծիքի մասին զբոսաշրջության մասին: Չեմ հասկանում ի՞նչ են մարդիկ գտնում զբոսաշրջության մեջ: Վազել երկու շաբաթ քաղաքով կամ ամբողջ երկրով հանուն ինչի՞: Ժամանակի սղության պատճառով ստիպված ես անընդհատ վազել և չհիանալ որևէ բանով: Անիմաստ և տգեղ եմ համարում տեսնել օրինակ միջին դարերի տաճարը առանց մանրազննին ճարտարապետության էլեմնտները ուսումնասիրելով, առանց կարդալու շինության պատմությունը կամ էլ այն պատմական իրադարձությունները որոնք կապված են այդ տարածքի հետ: Միևնունն այդ ամբողջ գեղեցիկ շենքերը, բնությունը և այլնը դառնալու են ընդհամենը պահուստային հիշողությունում մի անորոշ կծիկ: Այլ բան է, պարբերականում կամ գրքում կարդալ և ուսումնասիրել երկիրը, մշակույթը, ճարտարապետությունը: Այս դեպքում «անսահման» ժամանակ կա կարդալու, հիանալու, սովորելու: Մի այլ տարբերակ է գնալ և ապրել տվյալ երկրում, որը իսկապես հնարավորություն կտա գնահատել տվյալ երկրի մշակույթը:
Ի՞սկ ինչու ընդհանրապես գնալ: Իհարկե լավ ժամանակ անց կացնելու համար: Ինձ համար լավ ժամանակը ասոցացվում ա լավ ընկերների հետ: Իսկ լավ ընկերների հետ լավ ժամանակ անց կացնելու համար տեղը հիմնականում էական չի:
Գիտեմ, գիտեմ. «Ուֆֆֆֆֆ, ի՞նչ ձանձրալի մարդ ես, բայց, բլա, բլա, բլա…»