Դժվարը մտքով շարժվելն ա, դժվարը սեփական բարոյական արժեքներիդ հավատարիմ մնալն ա, դժվարը քո քաքերը ուրիշի հաշվին չլուծելն ա, դժվարը գիտակցելն ա, որ քաքերը քոնն են ու կողքինի մեկնած ձեռքը մերժելն ա։ Նույնիսկ եթե եկնած ձեռքը բռնում ես, դժվարը այդ քայլը չմոռանալն ա, դժվարը տարիներ շարունակ հիշելն ա, ով ա հովանավորը քո լավ զգալու, դժվարը երախտապարտ լինելն ա։ Դժվարը կողքինին օգնելիս նրա սեփական կեղտերին, չնայած ամենի, տարիներով դիմանալն ա՝ գաղափարին հավատարիմ մնալը, միևնույնն ա օգնելը։ Դժվարը վերջում, երբ արդեն էլ կարիք չունես, շնորհակալություն հայտնելն ա։ Դժվարը թեկուզ հետո տարիներով իդեալներին չդավաճանելն ա, դժվարը վերջին 5 վայրկյանին գնացքի տակ չընկնելն ա, ենթագիտակցության ու գիտակցության սահմանին գիտակցության հաղթանակն ա։ Դժվարը կենդանի չդառնալն ա, հաճելի-տհաճ, «երջանիկ»-«դժբախտ» կատեգորիաներով չշարժվելն ա, դժվարը բարոյական մնալն ա։ Դժվարը մարդ լինելն ա, իսկ կենդանի սաղս էլ կանք լռելյայն։
Էն պահից երբ քեզ ուղղված ձեռքը բռնում ես, ընտրություն այլևս չկա, հետևաբար և չկա ընտրությունը հարգել։ Կամայական հարաբերություն լի ա փոխադարձ ուղղված ձեռքերով և չկա ընտրություն։ Կամ թքում ես կողքինի վրա ու գնում, կամ էլ բռնում եք ձեռքերը ու շարժվում միասին առաջ։ Եթե նախորդ հարաբերությունները էական չես համարում և արժեք չեն ներկայացնում հիշողությանդ մեջ, նշանակում ա դու շահագործողն ես եղել, իսկ նա տվողը։ Վաստակածը չի մոռացվում։ Եթե քո վրա չեն թքել ու դու օկ ես հիմա քեզ զգում, նշանակում ա թքողը դու ես եղել։