Որ չեն ասում. «Ա դե ի՞նչ ես խորացել, ապրի էլի քո համար:»
Դա նու, լու՞րջ: Գիտես մտքովս չէր անցել, այ հիմա որ ասեցիր կյանքս կտրուկ կփոխվի:
Որ չեն ասում բոլորը իրարից առանձին. «Քեզ ընկերուհի ա պետք գտնել:»
Գիտեմ: Էտ անտերը զոռով չի:
Որ չեն ասում. «Ոչինչ էսա մեկին կգտնես էլի»
Իյա իրո՞ք: … ջնջած տեքստ … Ու հիմա լռվել եմ ճահիճի մեջ ու ո՛չ հղկում եմ, ո՛չ մշակում, ո՛չ էլ զարգանում: Ի վերջո ես կհասնեմ քո «հանգիստ ապրելուն», որովհետև … ջնջած տեքստ … գնում ա 943և94և գրողի ծոցը: Ու իմ … ջնջած տեքստ … գլուխը ուղղակի կշոյեն ու բերանս կանֆետ կդնեն ու ես դառնությունը կուլ տալով ուղղակի կապրեմ «մեկին գտած»: Էն ինչը ես իմ մեջ արժեքավոր եմ համարում մե4( ՛,-.«-»« ոչ մեկի տանձին չի: Գրողը տանի քանի մարդու հետ եմ շփվում, շնից շատ, մեջից մի հինգ հոգի հազիվ գտնվի, որ ուզում եմ երկրորդ անգամ տեսնեմ: Նույնիսկ հորիզոնում չեմ տեսնում էն միջավայրը, որտեղ կարող ա ինձ հետաքրքրող մարդկանց գտնեմ, իսկ դուք ինձ ասում եք հանգիստ ապրի: Ախր տեղներդ տաք ա, դրա համար էլ տենց եք խոսում: Ես ինքս իմ մահն եմ նայում ամիսներով, տարով ու դուք ինձ ասում եք հանգիստ ապրի:
Ու գիտե՞ս ամենա «.-.»« ո՞րն ա:
Որ երկար չեմ դիմանա «մեկին» «կգտնեմ» ու բերանս կփակեմ ու կլինեմ մ»««.» «-«»«.- «երջանիկ» ու դուք կասեք տենում ես որ «մեկին» գտար: Ու ես սուսուփուս գլխով կանեմ ու տարիներով դանդաղ կսատկեմ անկյունում ժպիտը դեմքիս:
Մահը անխուսափելի ա, այլ տարբերակները խիստ անհավանական են: