Լինում ա, հանդիպում ես մարդու, որի համար պատրաստ ես անձնազոհության։ Սկսկում ես տուն կառուցել երկուսիդ համար։ Գնում ես հեռու քո տնից մի կորած տեղ։ Քար-քարի հետևից տարիները ընթացքում կառուցում ես դատարկ հողի վրա։ Չնայած ամեն ինչի, վատ եղանակի, քանդողների, քամու չես հանձնվում, չէ որ դա նրա համար ա։ Իսկ հետո տունը համարյա թե կառուցված ա։ Իսկ հետո … իսկ հետո պարզվում է որ նա չի հավանում քո աշխատանքից կոպտացած ձեռքերը ու թողնում գնում ա։ Եվ փնտրում ա ուրիշին, ում փափուկ ձեռքերը կառուցելու կարիք չունեն։ Ու տենց էլ հայտնվում ես միայնակ մի անծանոթ հողի վրա կոտրած տաշտակի առաջ։