Անտանելի լռությունը խախտելու համար որոշեցի ինչ-որ մի բան ասել։ Կարևոր չէր, թե ինչ, կարևորը այդ լռությունը չշարունկավեր։ Սկսեցի ընդհանուր անմեղ և մտքից ուղղակի սկզբի համար։ Ամեն մեկը ավելացնում է իր իմաստ չարտահայտող կարծիքը, որը ավելի շատ նպատակ ունի ոչ թե տեղեկատվություն փոխանցելու, այլ բոլորին հիշեցնելու իր մասին. «Տե՛ս ես էլ խոսել գիտեմ»։ Համարելով, որ արդեն կարելի ա մի փոքր իմաստավորել քննարկումը, մի փոքր տեղեկատվություն ավելացրեցի, հուսալով՝ լսել որևէ միտք։ Արդյունքում ստացա այդքան ծանոթ իրավիճակը, երբ պարզվում է, որ չնայած սկզբում բոլորը միաձայն համաձայն էին սկզբնական կարծիքի հետ, իրականում ասելիք չունեն։ Նրանք կարող էին միայն փաստել, որ կա այն՝ ինչ-որ կա։ Ու կրկին հայտնվում են այն հիմար իրավիճակում, երբ բոլորի նայում են քեզ բութ հայացքով։ Իրենց միջից կիրթերը ուղղակի կլռեն, իսկ ավելի անկեղծները ուղղակի հիմար կատակով քմծիծաղ կտան։ Հասկանում ե՞ս, խոսում ես մարդու հետ, նայում աչքերի մեջ, իսկ խոսքդ գնում և տեղ չի հասնում։ Նայում ես աչքերի մեջ ու տեսնում դատարկություն, նույնիսկ դատարկություն չէ, դատարկության համար անոթ է պետք, այլ ուղղակի ոչինչ։ Խոսքերդ գնում ու կորում են այդ աչքերի ոչինչի մեջ։ Հուսահատությունից, վախից շարունակում ես ավելացնել մտքեր, հուսով, որ որևէ բան գուցէ անդրադառնա։ Շուտով գիտակցում ես, որ պետք չէր սկսել այս ամենը, պետք չէր փորձել խոսել կենցաղային թեմաներից դուրս որևէ բանի մասին։ Ու նորից թաքնվում ես ինքդ քո մեջ, քո մտքերի մեջ միջև հաջորդ ինքնազսպման ձախողումը։