Չեմ ուզում ես Ձեզ՝ բոլորիդ։
Չեմ ուզում ես երեքին ու չորսին։
Ուզում եմ ես քեզ
Ով էլ որ դու լինես
Ուզում եմ ես սարեր ու ձորեր
Ու վրանը մեր երեկոյան
Ու ես ու դու
Մերկ, իրար գրկած այդ ցրտին
Եվ կրքից զուրկ այդ պահին
Ուզում եմ ես գլուխը քո խոնարհած իմ կրծքին։
Պահոցներ
All posts for the month 2015թ Փետրվարի
Ժամանակին ես կենտրոնում էի: Ավելի ճիշտ՝ ես կենտրոնում չէի, բայց դա իմ ընտրությունն էր: Ես ուրախ էի ու անհոգ: Կատակում էի աջ ու ձախ ու միջավայրը այս կամ այն չափ իմ շուրջ էր պտտվում և դու ինձ հավանում էիր: Եվ ոչ միայն դու՝ շատերը և էական չի թե ինչ նպատակի համար:
Հիմա նայում եմ, թե ինչպես են ուրիշները կատակում, մի մասն էլ անդադար փորձում է քո ուշադրությունը գրավի և դա քեզ դուր է գալիս: Նրանցից մեկը ինձ փորձում է կշտամբել՝ մեղադրում է ինձ նրա մեջ, որ ես ու դու անկեղծ ենք խոսում իրար հետ: էէէէէ… հարգելիս, դու ոչինչ չգիտես: Սխալ մարդու հետ ես մրցում: Ես քո մրցակիցը չեմ: Արա ինչ ուզում ես: Իսկ դու՝ վայելում ես բոլորի կողմից տրված ուշադրությունը: Հիմա դու ես կենտրոնում: Դու ինքդ էլ գուցե մինչև վերջ չես հավատում այդ ամենի իրական լինելուն: Գուցե դա թատրոն ա, չգիտեմ, դա իմ գործը չի: Ուրախ եմ, որ քեզ լավ ես զգում, իսկապես: Իսկ ես՝ գնամ, ես աղջկա հետևից վազողը չեմ: Ամեն դեպքում՝ քո այդ մեկ երկուսի նման ցածր չեմ իջել ու չեմ իջնի, իսկ դու վայելի հեշտ տարբերակը: Չէ որ ես կենսուրախ չեմ այլևս: Հասկանում եմ քեզ: Ես էլ իմպիսինին չէի հավանի:
Փոխվել եմ ես: Էլ այդ երիտասարդը չեմ: Տխուր է ձեր այս փարթիում: Այո՛, օդ եմ բրդում աջ ու ձախ, նման եմ բոլորին, բայց ես այդ չեմ: Ես էլ եմ ուզում լինեմ հինը, որ ստանամ հասարակության ու շրջապատի այդ քաղցր հարմարավետությունը: Այլևս «գրավիչ» չեմ: … Բայց ես այդ մարդը չեմ: Բոլորի համար ես միջին տարիքի տղա եմ, բայց ոչ երիտասարդ: Ախր ես էլ եմ այդ ձեր նույն երիտասարդը նույն տարիքի, նույնիսկ ձեզնից երիտասարդ, նույնիսկ ավելի ցնդած ու ավելի երիտասարդ: Միայն թե սիրեք ինձ մի քիչ: Ես բոլորիդ սիրում եմ, չէ՞:
Այս մի քանի օրը ես թեթև եմ ինձ զգում, քանի որ ինձնից ոչինչ կախված չէ։ Ինձ մնում է միայն սպասել։ Այս մի քանի օրը մի փոքր ինձ ավելին եմ թույլ տալիս՝ թխվածքաբլիթ եմ գնել, մրգեր և նույնիսկ հավ՝ առաջին անգամ վերջին տարվա ընթացքում։ Քանի դեռ սպասում եմ՝ ներսում մի փոքր կծկումը չի անհանգստացնում, կարող եմ մի փոքր էլ ավելին ինձ թույլ տալ։ Չէ որ, շուտով այդ շռայլության հնարավորությունը ես չեմ ունենա։ Վաղը կգա իմ վճիռը։ Վճիռ, որը կհաստատի, որ մեկ ամսից ես կունենամ ոչինչ։ Կզրկվեմ նույնիսկ այս չորս պատերից։ Գուցե կվաճառեմ հեռախոսս և մնացածը մի քանի շաբաթ էլ գոյատևելու համար։ Գոյատևելու, որ գուցե ինձ պատասխանեն այդ տասնյակ աշխատանքի դիմումներից որևէ մեկին։ Թեկուզ ոչ պատճենաց մերժումով։ Միայն թե, որևէ պատասխան տան։ Թքած, թեկուզ պատճենած մերժումով, միայն թե պատասխանեն։ Գիտեմ, գիտեմ… գիտեմ, որ իմ վիճակում եղել եք և լավ հասկանում եք իմ վիճակը։ Գիտեմ, որ լուծումը շատ պարզ է, չնայած՝ ո՛չ լուծումն եք ասում, ոչ էլ տեղը։ Գիտեմ, որ պետք է ուղղակի թեթև ապրել։ Ի՞նչ ասեմ
Բարև կոլլապս։ Դու ամենաանհավանականն էիր։
Այն պահը, երբ հերթական փորձդ կյանդ փոխելու, լավատես լինելու ձախողվում է: Ո՛չ, հարգելիս սա նախորդ փորձը չէ, սա մի նոր հուսահատ փորձ էր, մի քանի օր առաջ նախաձեռնած, որը դատապարտված էր նույն ելքին: Եվ բնական է, որ կձախողվեր, քանի որ նախորդ անհաշիվ փորձերը մաշեցրել են քեզ, թուլացրել ու դատարկել: Նորից հարված ես ստացել, որը դեռ չես զգում: Այն պահը, երբ զգում ես, որ հարված ես ստացել, բայց ցավը դեռ չկա: Ուղղակի անզգայացած նայում ես պատուհանից դուրս ու ճոճվում: Նայում ես ավտոբուսի պատուհանից դուրս ու ճոճվում: Մի պահ զգում ես, որ ցավը հասել և լռվել է կոկորդումդ, բայց վերջին կանգառն է, պետք է իջնել: Այսօր ոչինչ չես զգա, քանի դեռ ցավը տեղ չի հասել: Այսօր միայն գալիք օրը կմտահոգի: Իսկ վաղը առավոտ, քո արթնանալուց առաջ, կարթնանա նա ու կծկի քեզ իր շուրջ, կսեղմի մի կետի, կա՛մ էլ ընդհակառակը՝ կուղարկի քո մանր մասերը ամենուր, ամեն գրողի տարած տեղ ու կլինես դու ազատ ինքդ քեզնից:
Գլուխս հենել էի համակարգչին։ Չէի կարողանում շնչել։ Թոքերս հրաժարվում էին օդ ներս քաշել։ Դժվարությամբ զանգեցի իմ նախկին ընկերուհուս խնդրեցի գալ, ասեցի, որ վատ եմ զգում։ Ուշանում էր, տաս րոպեն անցավ, նա դեռ չկար։ Նորից օդը պակասեց։ Նստեցի, գլուխս հենեցի համակարգչին։ Դժվարությամբ, թույլ լսելով կռահեցի, որ նա եկավ, մտավ սենյակ։ Մարմինս կծկված էր, դժվարությամբ գլուխս շրջեցի տեսա նրան։ Ամենը մառախուղի մեջ էր։ Հետ շրջվեցի։ Եկավ, կանգնեց իմ մոտ, գլուխս հենեցի նրան։ Աչքերից կաթեց առաջին թանձր կաթիլը, հետո ևս մի հինգը։ Թանձրության մասին կռահեցի ավելի ուշ, երբ ակնոցի ապակիներից համառորեն մաքրում այդ մի քանի կաթիլը։ Ամեն լղոզվեց, հյուվեցի ու աթոռից սահեցի գետնին։ Դեռ աթոռի վրա դող զգացի դեմքին ներքևի հատվածում։ Այնուհետև արդեն գետնին, հյուծվեցին, անզգայացան ձեռքերս, այնուհետև ամբողջ մարմինս ու ինքստինքյան թեքվեցի աջ կողմիս վրա։ Աղմուկի ետևում նա էր, քաշում էր ձեռքերս, ինչ-որ բան էր ասում։ Ասում էր, որ նստեմ տեղումս։ Կիսագիտակեց վիճակում էի։ Հայացքս ֆիքսվել էր պատի վրա մի կետի։ Ավելի ճիշտ պատի ետևում՝ հեռվում մի կետի։ Նա քաշելով շրջեց ինձ մեջքի վրա։ Մեջքին շրջվելիս այդ հեռվում գտնվող կետն էլ շարժվեց իմ հյուծված մարմնի հետ։ Ուզում էի, ինչ որ բան ասել, բայց չէի կարողանում։ Երբեք անպատասխան չեմ թողել ինձ ուղղված խոսքերը։ Հիմա էլ ցանկանում պատասխանել, բայց չէի կարողանում։ Բերանումս թուք չէր մնացել, չգիտեմ ուր էր կորել։ … Նա գնաց, մնացինք կրկին ես ու իմ սենյակը։ Մնացինք ես ու իմ համակարգչում անպատասխան գրառումները։
So it goes…
Դժվարությամբ եմ շարժվում։ Ներսում մի բան չի թողնում քայլել։ Մի երկու քայլ անելուց հետո շնչահեղձ եմ լինում, հենվում եմ աթոռին ու ագահաբար ներս քաշում օդը։ Բացում եմ աչքերս կանգնում ու փորձում մի քանի քայլ էլ անել։ Դժվար է, չի ստացվում։ Ներսում ինչ որ մի բան կծկում է ինձ։ Նյարդային սպազմ է։ Չի թողնում նույնիսկ լալ։ Նայում եմ պատուհանից դուրս փորձում եմ, գտնել ինչ որ պատճառ այսօրն էլ ապրելու։ Ինչ որ մեկին, որ հիշում է, որ ես կամ, որ հավատում է իմ ուժերին։ Չկա այդպիսին։ Իսկապես՝ չկա։ Միայն իմ ծնողներն են, որոնք վստահ եմ եթե հնարավորություն ունենային, կգերադասեին չիմանալ իմ խնդիրների մասին։ Միայն տեսնում եմ պարտավորութուններ, գործեր որոնք պետք է արվեն։ Հարգելիներս ինչու՞, ինչու՞։
Օ՜ մեծն հավանականություն,
խփի, սատկացրու,
արդեն գետնին եմ,
երևի քիչ եմ ստացել,
Ավելի վատ միշտ էլ կա,
Ես՝ ստորս համարձակվեցի երազել
Ու պայքարել երազիս համար,
Դավայ, սատկացրու,
Ինձ մեկ ա արդեն վաղուցվանից։