Չգիտես ինչու միշտ դեպրեսսիայում գտնվող մարդը ներկայացվում ա որպես զոհ, խղճուկ մի էակ։ Համարվում ա, որ դա անցողիկ բան ա։ Բայց չէ՞ որ դեպրեսսիան կարող ա լինել ընտրություն, բացատրեմ։ Գուցե տվյալ անձը ունի որոշակի պահանջներ, և չի պատրաստվում ադապտացվի միջավայրին։ Գուցե տվյալ անձը քամելիոն չի, կամ էլ ճիճու։ Գուցե տվյալ անձը մի կաթիլ ինքը իրեն հարգում ա։ Գուցե տվյալ պահվացքը ունի հիմնավորում։ Իսկ միգուցե գաղափարը ավելի բարձր ա քան մի հոգու լավ զգալը, դեպրեսսիայից դուրս գալը։ Չէ՞ որ միտքը բոլորինն ա, իսկ մարմինը ընդամենը մեկին, ընդամենը մսի կտոր։ Գուցե միտքը կարող ա լինի դոմինանտ։ Իսկ գուցե մարդ բանականը պետք ա լինի բանակա՞ն։ Հասկանում եմ անակնկալ միտք ա։ Ո՞վ ա լսել, որ բանականը նշանակի բանական, ճիճո՞ւ չի նշանակում։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ հարգել մարդու, որը ինքն իր մտքին դավաճանել ա, հարմարվել ա միջավայրին։ Նախորդ նախադասությունը ռեալ կյանքում կիրառում չունի, կարդացեք աբստրակտ իմաստով։ Հավանաբար ես էլ մի օր կդավաճանեմ ինքս իմ մտքին ու չեմ էլ զգա թե ինչպես, բայց դե մինչև էտ շատ կռիվ ա լինելու իրականության հետ, թողեք մեծ-մեծ խոսամ ։Պ (հետո երեսովս կտաք, կուրախանաք), մեկ էլ տեսար իսկապես կենդանի մնացի հավատարիմ մնալով ինքս իմ մտքին։
Բա…
All posts tagged Բա…
Գնացքում եմ, գնում եմ: Գլուխս հենել եմ գնացքի պատուհանի կողքին ու գնացքի հետ ճոճվում եմ: Աչքերս փակ են ու լսում եմ օդափոխման համակարգի սուլոցը: Սուլում է կարծես՝ քամի է դաշտում: Սուլում է հանդարտ ու անընդհատ սարերի միջով, նստում լանջերի վրա ու հոսում դաշտի վրայով: Լուռ է: Ցավի մի մասը լռվել է կոկորդում, փորձում եմ կուլ տալ՝ չի ստացվում: Կպել է կոկորդի պատերից: Այժմ դեռ միայն դառնութուն է, իսկ վաղը կցավա: Ժամանակ է պետք, որ ներծծվի: Կատիկը ելավ ու իջավ, բացեցի աչքերս: Նայում եմ անցնող ծառերին, ճիշտ մեկը մյուսի ետևից շարված ու լղոզված: Հարված՝ գնացքը միացավ մյուս գծին: Թախիծով նայում եմ այդ միատարր ընթացքին, ճոճվում ու լռում: Այլ տարբերակ չկա բացի լռելուց: Վաղվա չսպասված օրը դառնացել է բերանումս: Չորացած բերանում կրկին փորձում եմ կուլ տալ ցավը: Չի գնում: Փակում եմ աչքերս, որ չտեսնեմ վաղվա օրը, իսկ դո՛ւ, սուլի՛ր, սուլիր ազա՛տ քամի:
Էն պահը, որ վախենում ես մի օր կոլլեգաներդ հարցնեն, թե խի չես արձակուրդ վերցնում։ Էն հին անեկդոտը հիշեցի. «Դե հիմա գնա ու բացատրի, որ տրամվայ եմ սպասում»։ Դե հիմա գնա ու բացատրի, որ ես գնալու տեղ չունեմ։
Այս երկրում, որտեղ գիրքը չունի արժեք,
Եվ գիտելիքը նույնականացվում է փաստի հետ,
Իսկ բռենդը ամեն ինչ է, պարունակությունը՝ ոչինչ
Այստեղ, որտեղ մարդկային հարաբերությունները չարժեն կոպեկ,
Եվ մարդիկ գնահատվում են որպես անցողիկ ժամանց,
Իսկ դաստիարակությունը չի անցել մարդկանց նույնիսկ կողքով,
Ժամանակի անձրևի տակ այս մենավոր դաշտում,
Կդնեմ ես իմ վրանը հին,
Կդնեմ գրպանիս քարերին հենած
Մի քարե ցուցանակ վրանի առաջ,
Առաստաղից կաթկթացող իմ վրանում քայքայված,
Իմ ձեռքերում կվառեմ ես մի մոմ,
Եվ կպահեմ այն ամեն գնով,
Տարիներ հետո հրդեհ վառելու համար:
Դուք ինձ առանց գիտակցելու կոպտեցիք՝ ես լռեցի,
Դուք ինձ վիրավորեցիք՝ լռեցի,
Դուք իմ լռությունը սխալ հասկացաք՝ ես լռեցի,
Դուք իմ փոխարեն խոսեցիք,
Ինձնից հրեշ դուք սարքեցիք,
Ինձ ամենաստոր արարքներում մեղադրեցիք, իսկ ես լռեցի։
Բարին ձեզ հետ, ես կլռեմ,
Ես ուղղակի կլռեմ…
Ես այսպես կոչված «թմի ոգի» կոչվող մարդկանցից եմ։
Այս ինդիվիդուալիստների երկրում, որտեղ չկա թիմ, ես միշտ ավելորդ եմ։
Էսօր ինձ երկու անգամ բռնացրեցի նրա վրա, որ փողոցում գնացք սպասելիս ինքս ինձ հետ էի խոսում։ Ավելի ճիշտ սկսում էի խոսալ, հետո ինքս ինձ հավաքում էի ու պապանձվում։ Բա հարգելիս։ Հիմա բացահայտ առիթ կա ինձնից խուսափելու։ Տենց բաներ, պետք ա մի տեղ արտահայտվեի, դրա համար գրեցի։ Գրողը տանի ինչ ա ինձ հետ կատարվում։
Ինչքա՜ն են մարդիկ կարոտ բարի խոսքի։ Թեկուզ պարզագույն կոմպլիմենտի։ Ինչու՞ մենք չենց կարողանում կողքինին ուղղակի ասել, որն նա գեղեցիկ ա, խելոք ա կամ էլ ինչ-որ բան իր մոտ լավ ա ստացվում։ Չեք պատկերացնի ինչքան մեծ ուժ ունի իրականության փաստումը՝ փաստի արձանագրումը։ Իհարկե, իրականության փաստումը վատ խոսքի դեպքում էլ ա շատ ուժեղ, բայց ինչևէ։ Ինչքա՜ն ա նա դա ուզում։ Ասում ես այն պարզ բարի խոսքը, որը նույնիսկ ասելու կարիք չունի ակնհայտ ա, բայց նա այնքան ունի դրա կարիքը, որ ագահությամբ կլանում ա։ Բարի խոսքով կարելի ա ամեն ինչ քանդել՝ ընտանիքներ, ընկերություն, կամ էլ ստեղծել։ Գրողը տանի ի՛նչ հեշտ ա մարդկանց առնել պարզագույն բարի խոսքով։ Գրողը տանի։
Սիրո ծովից դուրս նետված,
Ավազի վրա կծկված,
Արթնացել եմ ես առավոտյան,
Կարոտ սիրու անսահման,
Թեկուզ, գրո՛ղը տանի պարզ հպման վստահության,
Ընկերական ձեռքսեղման:
Ժամանակը արևի պես անխնա վառում,
Ավազի վրա ինձ չորացնում,
Գամում սյանը իրականության,
Չկա գեթ մեկ կաթիլ բերանումը իմ,
Ա՛հ, կարծես ստացվե՛ց,
Ցավը կոկորդից աչքերը ճանապարհը բացեց,
Ծակեց,
Մի փոքր էլ ներսում սպանվեց,
Մի թանձր կաթիլի այն վերածվեց,
Մեկն էլ պոկվեց ու գնաց,
Գնա՛ց, գնաց անվերադարձ,
Կեսը հոսեց բերանը չոր,
Մյուսը՝ դեպի թուղթը այս:
Էս վերջին ամիսը համարյա թե օր չկա, որ տանը մնացած լինեմ (քանի որ չի կարելի(վտանգավոր ա ։Պ ))։ Հանդիպել եմ հազար ու մի մարդու։ Գրողը տանի էնքա՜ն մարդու հետ եմ ծանոթացել։ Ամեն շաբաթ ամենաքիչը 15 հոգու հետ, երբեմն 25։ Մի մասի հետ ուղղակի ծանոթացել, ուրիշների հետ բավականին ժամանակ անց կացրել, օրերով, մյուսների հետ այլ երկիր գնացել ճամփորդելու (տենց էլ չհասկացա զբոսաշրջության կայֆը)։ Մնացածի հետ էլ՝ ում որ գիտեի լիքը ժամանակ անց կացրել։ Իրենք ինձ իրենց մտերիմ, լավ ընկերն են համարում, իսկ ես՝ չէ։ Իսկ ես այդ հարաբերությունների մեջ արժեք չեմ տեսնում։ Հա լավ մարդիկ են, բան չունեմ ասելու, գուցե նույնիսկ շատ, բայց էն չի (էլ չխորանամ, մեկ ա կարդացողը ես եմ, քննարկել պրծել եմ էս կողմը հարցի։) Ու տարօրինակը էն ա, որ երբ ուրիշներին իմ առօրյայի 1/5 մասը պատմում են, այնպես նախանձով, հիացմունքով են արձագանքում, կարծես թե հիանալի ժամանակ եմ անց կացնում, ու բզում են, որ իրենց էլ «կանչեմ»։ Գուցե ես եմ ուղղակի սխալ նայում ու գեղեցկությունը չեմ տեսնում։ Բայց չեմ կարծում, որ էտ տենց ա, ժամանակին էս ամենը չկար ու ինչ որ մեկի վրա տարած էլ չէի, բայց շատ ավելի տանելի կյանք էի ապրում։ Չգիտեմ, կարճ ասած։ Հոգնում եմ ոչինչ փնտրելուց։ Ո՞նց եք դուք սենց ապրում ամիսներով, տարիներով, ո՞նց։