Դուք ինձ առանց գիտակցելու կոպտեցիք՝ ես լռեցի,
Դուք ինձ վիրավորեցիք՝ լռեցի,
Դուք իմ լռությունը սխալ հասկացաք՝ ես լռեցի,
Դուք իմ փոխարեն խոսեցիք,
Ինձնից հրեշ դուք սարքեցիք,
Ինձ ամենաստոր արարքներում մեղադրեցիք, իսկ ես լռեցի։
Բարին ձեզ հետ, ես կլռեմ,
Ես ուղղակի կլռեմ…
մարդիկ
All posts tagged մարդիկ
This writing is only a draft. It misses a lot of lines of emotion.
Swallow the pain,
Let it go through throat slow and steady.
Swallow also when there is nothing to swallow any more.
Let the rats eat your flesh,
Let them hang from you as a necklace.
Let the pain in, let it deep in,
Be the pain.
See what on the other side of the cliff,
Let them eat your flesh,
Give flesh away, let them survive one more day.
Feel the pain from each bite,
Wallow brain with the tar,
Face the change of yourself and outlive it.
…
From Mephistofel’s nest to the sky,
Like a Phoenix dashing to the sky,
On top of the Kazbek, in the ether of reality,
Shining like a sun, the Übermensch,
With a fierce explosion of light and power,
Let the rats be wiped to the corners,
Leftovers of light be enough,
Enough for them to live life of ease,
Let the light wallow anything under.
It is the field of heroes,
Survivors from the pack,
For Übermensch looking to the far
Մարդիկ փախչում են ինձնից,
Ես բախում նրանց իրենց իսկ իրականությանը,
Եթե պատրաստ չես ինքդ քեզ առերեսվել,
Փախի՛ր, սիրելիս, փախիր,
Բու՛։
Անում եմ դա Ձեզ համար,
Գիտեմ, որ չի գնահատվում,
Եվ վատ խոսքով եք ինձ հիշում,
Իսկ ես նայում եմ Ձեզ հեռվում,
Խաղահրապարակում զվարթ խաղալիս,
Ու ժպտում
Սոց. ցանցի գրածից մի փոքր ավելին գրեմ այստեղ: Մենք շատ անարդար ենք մեր իրականությունը գնահատելու տեսանկյունից: Մենք խոսում, քննարկում, վերլուծում ենք այն ժամանակ միայն, երբ մենք դժվարության մեջ ենք: Մեր միտքը սկսում ա ստեղծել միայն այն ժամանակ երբ մեր փորձի հիման վրա դատողությունները բախվում են իրականության հետ: Կարճ ասած, երբ մենք մեզ լավ չենք զգում: Ամբողջ գրականություննը այս կամ տեսակի լարվածության, տանջանքի հետևանք ա: Գրականության հարցում ինձ համար դեռևս անհասկանալի ա, թե ինչու՞ մենք՝ հայերս ունենալով այդքան տխուր պատմություն՝ չենք ստեղծել միջազգային հանճարեղ գործեր: Բավարար ժամանակ էլ ենք ունեցել: Հիպոթեզ էլ ունեմ, թե ինչու չենք ստեղծել, բայց դա էական չի: Մենք շատ ենք խոսում միայնության մասին, արժեքների կորստի մասին և այլնի: Հազար անգամ ծեծվել են նույն թեմաները և ամեն գրող համարել է և ում է իրեն միակ հանճարը: Նա էլ իր կարիքը ունի իրեն հանճար համարելու, իհարկե: Այդ իսկ պատճառով՝ մենք շատ լավ ուսումնասիրում ենք վատ կյանքը, վատ հոգեվիճակները, իսկ լավը՝ միշտ անտեսված ա, չչափված ու չգնահատված: «Վատ»-ը շատ բերքառատ ա, այնինչ՝ լռելյայն ակնկալում ենք լավը՝ արդյունք չտվողը: Այնինչ, միշտ ակնկալում ենք «վատ»-ի արդյունքները: Ստեղ պարադոքս կա: Սովորական վիճակում մենք չափից ավելի արբած ենք էմոցիաներով՝ իրական գնահատականներ տալու համար: Հերիք է մենք մեզ մի փոքր լավ զգանք և դառնում ենք անտարբեր, մոռանում ենք անհատի հատկանիշները, թքած ունենք նրա, քո երեկվա դժբախտության կոլլեգայի վրա: Այս անարդար վերբաբերմունքի պատճառով էլ հենց, մենք անհագ պահանջում ենք ավելի ու ավելի լավն ու շատը, ավելի երջանիկն ու գունեղը: Միայն ավելի լավը, ՄԻԱ՛ՅՆ:
Այսօր առավոտյան նախաճաշելիս հարևաններիս հետ զրուցում էի: Իրենքն էին՝ մեկը տղա (Տ), երկուսը՝ աղջիկ (Ա1, Ա2): Խոսք գնաց Գեյմ ոֆ Թրոնզի (հայերեն անվանումը չգիտեմ) մասին: Սկզբում քննարկում էին մերկապար պարողուհիներին և նրանց փող տալու հետ կապված մանրամասներ: Հետո սկսեցին քննարկել նշված սերիալի աղջիկներին, տղաններին.
— ***(Ա1) շատ սեսքսուլ ա:
— (Ա2) …
— (Տ) Բայցի ինքը մազոտ ա …
— (Ա2) Ինձ շատ ^^^ ա դուր գալիս, շատ սիրուն ա, ու սեքսուալ ա:
— (Ա1) Ինքը իսկապես լավն ա: Իմ դուրն էլ ա գալիս:
— (Տ) Չէէէէէ՜ դրա ի՞նչն ա գրավիչ (սկսում ա ձևերը անել, ծաղրել):
Սկսեցին նկարները փնտրել ցանցում, նայել, հիանալ խոսել: Ես էլ լուռ լսում եմ: Ո՛չ սերիալն եմ նայում, ո՛չ էլ հետաքրքում ա ճիշտն ասած:
Քաղաքակրթությունից ելնելով ինձ էլ ուզեցին խոսակցության մեջ ներառել.
— (Ա1) Դու նայու՞մ ես Գեյմ ոֆ Թրոնզը:
— (Ես)Ոչ:
— (Ա1) Քո դուրը +++ կգա, ինքը շատ սեքսուալ ա:
— (Ես) Լավ
— (Տ) Ինքը իսկապես լավիկն ա:
Ցույց են տալիս նկարը այդ աղջկա: Իր համար աղջիկ ա: Չգիտեմ ինչ ռեակցիա տամ:
— Հա, լավիկն ա:
Ցույց են տալիս երկրորդին: Ռեակցիա չտվեցի:
— Ես ինձ ձեզ մոտ ծերուկ եմ զգում: Չնայած, որ դուք բոլորդ իմ տարիքին եք, նույնիսկ ինձանից մեծ:
— (Ա1) …
— (Ա2) …
— (Տ) Խի՞
— (Ես) Դե մի 4 տարի առաջ ես էլ էի հետաքրքրվում մարմնով, կրծքերով և մնացածով, իսկ հիմա անտարբեր եմ: Չի հետաքրքրում: Հա մարմին ա , աղջիկ ա, հետո՞ …
— (Ա2) Չէէէէէ՜ Դու դեր շաաատ երիտասարդ ես: Ի՞նչ ես ասում:
— (Ես) …
Շարունակեցին իրենց տարբեր մարմինների դիտումը: Մի փոքր ավելի ուշ (Ա2)-ը զգուշավոր հարցնում ա,
— (Ա2) Բա քեզ ի՞նչ աղջիկներ են դուր գալիս:
— (Ես) …
— (Ա2) Ո՞րն ա քո երազանքի աղջիկը: Ի՞նչ տեսք ունի:
— (Ես) Դժվար հարց ես տալիս: …
Շարունակեցին դիտումները: Որոշեցի չասեմ իմ իրական կարծիքը:
— (Ես) Երևի թե բնավորությունն ա շատ կարևոր աղջկա: …
Քանի տարի է չեմ խոսել մարդկանց հետ: Եղել են միայն էպիզոդիկ շփումներ: Այնքան երկար չեմ շփվել, որ մոռացել եմ, թե դա ինչպես է արվում: Երբեք չեմ հասկացել թե ինչպես են սկսվում միջանձնային հարաբերությունները: Երբեք չեմ հասկացել, թե ինչպես են տարբեր մարդիկ ծանոթանում, ինչպես ընկերանում: Երբեք չեմ հասկացել, թե ինչպես պետք է խոսել: Ինչպես խոսել տղաների և աղջիկների հետ: Ինչպես ասել մի բան, որ չես մտածում: Ինչպես կարող է կողքինը լսելով քո ասածը, անի հետևություններ առանց փորձելու ստուգել, թե՞ արդյոք ճիշտ է հասկացել: Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի ա մարդուն չպատասխանել, չպատասխանել նամակին, չմաղթել բարի գիշեր՝ այլ ուղղակի գնալ, դրանով կոպտելով կողքինին: Երբեք չեմ հասկացել, թե ինչու է պետք երկար բարակ խոսել կողքինի հետ անիմաստությունների մասին զուտ կողքինին մոտենալու համար: Ինչու չի կարելի միանգամից խոսել ինչպես վաղեմի ընկերներ: Իմ ամենամտերիմ ընկերոջ հետ ծանոթացել ենք հենց այդպես՝ միանգամից խոսել ենք ինչպես վաղեմի ընկերներ: Չեմ հասկանում հասարակության իրար բզբզելը, մուննաթները, աղջիկների խաղերը… Սա մի խաղ է, որի օրենքները չգիտեմ: Ժամանակին որոշեցի ես էլ մտնեմ խաղի մեջ: Խաղահրապարակը սոց. ցանցն էր: Սկսեցի ցույց տալ մի երկու բան ինձնից, իմ ներաշխարհից: Վառվեցի, ամաչեցի ինքս ինձնից, դարձա թափանցիկ, իսկ հետո գնացի: Ժամանակ անցավ, փորձում եմ կրկին դառնալ ինչպես բոլորը: Այս ընթացքում այքան եմ մեկուսացել ու փոխվել իմ իսկ ստեղծած աշխարհում, որ իմ շատ փոքր մասը արդեն վառում է ինձ: Մարդկանց պետք են միջինին մոտ մարդիկ: Շատերը ցույց են տալիս իրենց ամբողջությամբ, նույնիսկ մարմինը, իսկ ես ընդհամենը մի փոքր իմ մտքից ու նորից վառվում եմ, ստանում տարօրինակ հայացքներ: Հինգ մտքից միայն մեկն եմ գրում, ցույց տալիս, և դա բավ է ինձ խոցելու համար: Սկսում եմ նշմարել իմ կրկին թափանցիկ դառնալու պատճառները: Նորից նույն օտար լինելու զգացումը: Նորից նույն այլմոլորակային լինելու զգացումը: Ես չափից ավելի ծեր եմ այս խաղը խաղալու համար: Ես չեմ հասկանում այս ամենը: Ես չափից ավելի պարզ եմ այս ամենի համար: Զզվել եմ այս ամենից, մարդկանցից: Գրողի ծոցը… ինձ:
Ինչքան ուզում ես կարդա, խորհի ուրիշների սխալները նկատի միևնույնն է անելու ես նույն բանը: Ստեղծում ես մի վիրտուալ աշխարհ, այդ աշխարհում պատկերացնում ես քեզ ու քո «սիրելիին», որից դու ներողություն ես խնդրում, կամ էլ նա է քեզնից ներողություն խնդրում: Չկա այդ ամենը՝ զարթնիր: Ուրիշներին ես նույնը ասում, վերևից նայում ու խրատներ տալիս: Թաքնվել ես ուժեղ աղջկա դիմակի տակ ու առհամարհանքով ես վարվում բոլորի հետ: Գուցե դու շատ մարդկանց փորձն ես վերցրել բազում էջերից թանկագին, բայց միևնույնն է դու մնում ես նույն կենդանին ինչպես բոլորը, ինչպես ամենաանկիրթ մեկը: Դու ոչինչ ավել չես հասկանում քան մնացած մարդկանցից յուրաքանչյուրը: Ինչու՞ ես այդ պատը շարել քո դեմքին: Նրա ետևում դու լացում ես, կուչ եկած լացում ես, որ քո ստեղծած աշխարհը իրականությանը չի համընկնում: Առողջ հարաբերություններում ոչ ոք ներողություն չի խնդրում: Ներողությունը տեղին ա, եթե կա հակառակ կողմից նույն ներողությունը: Բացիր աչքերդ և անցիր առաջ: Գիտեմ, գիտեմ… ասելը հեշտ ա, անե… Գիտեմ, գիտեմ բերանս ի զուր եմ բացել: Ներողություն:
Ինչու՞ մենք բոլորս այսքան նույնը ու այսքան պարզ:
Ջնջվել էի սոցիալական կայքից սկզբունքային պատճառով: Ջնջվել էի երկու պատճառով: Առաջինը գաղափարախոսական էր: Գաղտնիության թուլացումը ես «չներեցի» սոցիալական կայքին: Թե ու՞մից էի փախչում, չեմ հասկանում, երևի ինքս ինձնից ինչպես միշտ: Երկրորդը պատճառը կապված է հասարակության ինչպես նաև սոցիալական կայքերին բնորոշ որոշ միջանձնային բզզիկի մասին: Վերջինս ես ամիսներ շարունակ չեմ կարողանում ձևակերպել ամփոփ մտքի տեսքով: Գուցե, մի օր ստացվի:
Ինչևէ, այս անգամ ելնելով զուտ էգոիստիկ ինքնապահպանման բնազդից, որոշեցի իմ իսկ խոսքը դրժել, գնալ իմ իսկ սկզբունքներին հակառակ և հետ գրանցվել սոցիալական կայքում: Չեմ հարգում ինքս ինձ այս որոշման համար: Միևնույնն է կորցնելու ոչինչ չունեմ: Միշտ էլ կա թափանցիկ դառնալու տարբերակը:
Օ՛յ, ինչքան եմ ես թերագնահատել մարդկային շփումը: Գուցե մենք (ամենաքիչը ես) կախում ունենք շփումից բիոլոգիական մակարդակի վրա, ինչպես սննդից, թթվածնից և այլնից: Բայց սա մի այլ պատմություն է:
Ինչու՞ հնարավոր չի գնալ ու ուղղակի գրկել գեղեցիկ մարդուն: Ինչու՞ պետք ա հիշել սեռերի տարբերության կամ նույնության մասին: Խի՞ ա հասարակությունը այդքան սերնդապահպանման պրակտիկ տեսակետից նայում մարդկային հարաբերություններին: Ինչու՞ չի կարելի մոռանալ տղա ու աղջիկ գաղափարը, քաղաքակրթության այս դեպքում ծիծաղելի դրույթները: Ինչու՞ չի կարելի սիրել կողքինին ինչպես ապուշն էր սիրում Ագլաին կամ մնացածին: Ինչու՞ չի կարելի մոտենալ ու ասել.
—Բա՛րև սիրելիս, դու գեղեցիկ ես: Ես որոշ գույներ ունեմ, բոլորից գաղտնի փայփայած: Ե՛կ պարենք, պարենք ու ստեղծենք նորը, ավելի գունեղն ու ավելի մռայլը:
Ի՞նչ հետաքրքիր ա տեսնել մարդկանց, որոնց հա՛մ տեսել ես, հա՛մ էլ չէ: Մարդկանց, որոնց «գաղտնալսել» ես: Գիտես իրենց մոզաիկ մասերը: Եվ խոսում ես առանց ասելու թե որտեղից գիտես իրենց: Չգիտես ինչու մտել եմ այս լուռ դիտորդի դերի մեջ: Ուսումնասիրում եմ մարդուն, իր գրածները, իր կարդացածը, իր նկարածը և փորձում գուշակել թե ով է իրականում ինքը: Հետաքրիր մասն այն է որ խոսում և/կամ տեսնում ես մարդուն, որին բացոի տվյալ պահի ֆորմալ խոսակցությունից գիտես նաև մի փոքր իր ներքինից: Եվ ստացվում ա, որ թաքստոցից ուսումնասիրում ես մարդուն ու մտել մի հորինված խաղի մեջ՝ քո պատկերացրածի և իրականության միջև: Շփվում ես ու գիտակցում, որ կողքինը չգիտի, որ դու իր այլ կողմն էլ գիտես, կամ էլ գիտի ու քաքի տեղ չի դնում, դա էլ լրիվ ընդունելի և տրամաբանական ա: Կուզեի անցնել Ռուբիկոնը, թեկուզ զուտ էքսպերիմենտի համար, թեկուզ զուտ մի երկու վայրկյան քաղաքակիրթ ժպիտի համար: Բայց ժամանակ չկա՛, բան չմնաց, շուտով պետք է գնալ փափուկ բազմոցների երկիր ու դառնալ ուղղակի հեռվից դիտորդ: