Առավոտ: Դեռ կես ժամ չի անցել արևի դուրս գալուց: Մառախուղի միջից դուրս են գալիս նմանատիպ դեմքեր, առանց դիմագծերի, շտապում իրենց դասին: Օդը խոնավության հետ մեկտեղ կարծես բնության հանգստությունից մի կտոր է ներս բերում և լցնում ամեն մի անկյունը քո թոքերի: Զգում ես օդը, ուրեմն շնչում ես: Գովելի է, որ դեռ նկատում եմ նման “մանրուքներ”: Այնուհետև ավտոբուս, անտարբեր դեմքեր, իպոններ, կեղծ ժպիտներ, միգուցե անկեղծ, ո՞վ գիտի: Աղմուկ, 15 րոպե գիրք, ու գնաց վազվզոցին անհայտ բանի համար:
աշուն
All posts tagged աշուն
Բարև հարգելիս,
Մենք որոշեցինք այս բլոգը ստեղծել առանց ինչ-որ բուն նպատակի։ Մի քանի խոսք, թե ինչ ենք գրելու․․․
Ես (Olive-ս) կփորձեմ կիսել իմ հիացմունքը բնության, դասական երաժշտության և այլ սիրուն բաների հանդեպ։
Ես (May-ս)՝ ինչպես միշտ կբողոքեմ ու կգրեմ մտքեր, որոնք չեք հասկանա (քանզի հստակ չեմ արտահայտվում, մտքերս լավ չեմ ձևակերպում)։
Եվ ահա առաջին կիսատ-պռատ պոստը, իսկ այս նկարն էլ հենց այնպես․․․