Այսօր սովորականի պես իմ խմբի հետ հաց ուտելիս հետս մի բան պատահեց։ Խմբում տարիքային սահմանը սկսում է մոտավորապես 30-ից և հասնում է մինչև 60-ի, գուցե՝ ավելի։ Ինչ-որ ընդհանուր խոսակցություն էր գնում տարբեր թեմաներով։ Ես էլ սովորականի պես այդ ամեն ինչից մի փոքր դուրս, իմ մտքերով էի։ Մտքովս անցավ պատկերացնել, թե ինչպիսի՞ տեսք են ունեցել իմ զրուցակիցները, ի՞նչ դեր են կատարել իրենց կոլեկտիվում և ի՞նչ բզիկներ են ունեցել։ Մի փոքր զննելուց հետո անմիջապես սկսեցի տեսնել մի խումբ երեխաների։ Երեխաների, որոնք փորձում են խոսակցության մեջ մտնել, փորձում են գլուխ գովալ և այլն։ Հատկապես ակներև էին ծիծաղի առաջին մեկ-երկու վայրկյանը, որոնք իսկապես մանկական էին։ Իսկ մնացած մասում իհարկե կար նույն մանուկը, բայց հղկված «մեծական» չափ ու սահմանով, չափ ու անչափով։ Այդ տեսնելուց հետո այլևս չէի կարողանում կողքիններիս որպես մեծ մարդ ընկալել։ Զգացողություն էր, որ նստած եմ մի խումբ երեխաների հետ։ Այդ զգացողության պատճառով չէի կարողանում հետևել խոսակցությանը։ Նայում էի և ուզում էի ժպտալ։ Չէի կարողանում լուրջ լսել նրանց։ Ստիպված գլուխս իջեցրեցի, սկսեցի սեղանին նայել, որպեսզի կարողանամ լսել և անհրաժեշտության դեպքում մի բան էլ իմ կողմից ավելացնել։
Պահոցներ
All posts for the month 2014թ Մայիսի
Մի հատ հայտնի երգում մի հատ սենց արտահայտություն կա. «Լռությունը քաղցկեղի նման է, այն աճում է»։ Իմ մոտ մեծ վախ կա, որ ես այդ արտահայտությունը սկսում եմ խորապես հասկանալ։
Հենց ինքը՝ երգը։
Շենքի բոլոր պատուհանների փեղկերը փակ են։ Բոլորինը՝ անխտիր։ Փակած են նաև դռների ապակիները։
Փակե՛ք բոլոր փեղկերը, որ հանկարծ լույս չմտնի դրսից։ Դռների փեղկերն էլ փակեք։ Փակե՛ք, որ կանկարծ լույս չմտնի։ Չիմանաք թե դրսում ինչ է կատարվում։ Չտեսնե՛ք լույսը, չտեսնեք երեխաներին դրսում։ Չնայած ի՞նչ եմ խոսում։ Մոռացել էի, չէ որ այստեղ երեխաները ժամով են խաղում, ուրախանում, լացում և խաղում։ Փակե՛ք, որ չտեսնեք արևը։ Անձրևն ու ամպերը։ Հանկա՛րծ լույս չմտնի։ Խավար է սենյակում։ Խավար է մտքում։
Ցանկանում ե՞ս սկսել խաղը։ Խմի՛ր, և խաղը կսկվի, ինչպես համակարգչում։ Շարունակությունը կլինի ուրախ և դատարկ։ Կլինի չափանզանցեցված ժպիտներ, կեղծ երջանկություն, կլինես օպտիմիստ։ Իսկ հետո կգա վաղը։ Վաղը կարող ես սկսել ամեն ինչ սկզբից, կարծես երեկը չի էլ եղել։ Կարող ես կրկնել այնքան քանի դեռ չես դառել բութ և երջանիկ արդեն նույնիսկ առանց խմիչքի։ Եթե անհամբեր ես կան նաև խաղը սկսելու ավելի արագ ձևեր, օրինակ՝ թմրանյութեր։
Խմիր և սկսի՛ր աշխարհը սկզբից։ Եվ գրողի ծոցը ամենը։