Թույլ տուր սիրել քո պատմությունը,
Ու պահի անդորրությունը,
Մեր շնչառության ձայնը,
Ու քո հոգսերը,
Սիրել հենց քեզ, առանց մարմին,
առանց խոսք ու առանց կարծիք,
Հենց այդպես՝ մերկ, առանց ոչինչ:
անկապ
All posts tagged անկապ
Մեկ էլ մի բան կա, որ շատ տարիներ առաջ եմ լսել։ Ասում են, որ ինքդ քեզ չսիրես ոչ մեկ չի սիրի, Ներողություն, բայց սա ուղղակի հիմարություն ա, Լա՛վ ենթադրենք ինքդ քեզ սիրում ես, Հա՛, որպես ի՞նչ, ի՞նչ խնդիր ես լուծում դրանով, ոչ մի իմ կարծիքով։ Եվ ընդհանրապես համարում եմ, որ օնանիզմը երբեք որևէ հարցի լուծում չի, Ինքդ քեզ սիրելը ո՞րն ա։ Ավելին՝ կարծում եմ, որ էս ձեր օնանիզմը միայն բարդացնում ա խնդիրը և հաստատ չի լուծում որևէ բան։
Ինչ խառը ու ծանր օր էր։
Շոյի՜ր, շոյի՜ր հոգիս… ^_^
Այսօր մի ակադեմիկ մակարդակի համար ինչ-որ բան տվեցին: Հավաքել էին բոլորին, մի լսարանում ու արարողություն էր գնում, իր բոլոր մանրուքներով, ֆորմալիզմներով: Արդեն երրորդ հաստատությունն է, որ ավարտում եմ ու ամեն անգամ խոր տհաճություն եմ զգացել վերջնական տոնակատարության հանդեպ: Տոնում են, որ ավարտեցին, իսկ հագնվել են կարծես թե, եկել են թաղման: Բայց չէ՞ որ դու ավարտում ես, ու արդյունքը քո մեջ ա, դու ես ավարտել, հենց դու, այդ ամենը այդ վերևի արկղի մեջ ա: Չեմ հասկանում ինչու՞ տոնել, ինչը՞ տոնել: Հագնվել են բոլորը հատուկ սև ու սպիտակ կամ էլ հատուկ շորերով, խի՞: Իսկ ես իմ սիրած թ-շըրթն էի հագել ու իմ սիրած ջինսը, ախր ունեմ էտ սև զիբիլից, բայց՝ պրինցիպներ: Հագել էի այն ինչը ինձ է դուր գալիս, պահում էի այնպես ինչպես զգում էի, ազնիվ էի ինքս ինձ հետ: Գնում, ձեռք սեղմում մի մարդու, որը չգիտեմ նույնիսկ ո՞վ է, ռե՞կտր, չէ՛, դեկան, կարծես նույնպես չէ՛, կարճ ասած չգիտեմ ովքեր էին, միայն մեկին էի ճանաչում: Ժպտում լուսանկարվելու համար, սեղմում մի ձեռք առանց աչքերի մեջ նայելու, գնում նույնքան ձևական ծափահարությունների տակ: Հավաքվել են ծնողներ ընկերներ, շնից շատ մարդ: Կողքինիս հետ զրույց բռնեցի, բողոքեց, որ դժվարությամբ է «համոզել» 4 հոգու բերել միջոցառմանը, գերմանացի էր: Կատակեցի ասելով, որ ես իմ տեղերը քեզ եմ տվել, այդ պատճառով խնդիր չի եղել: Ու՞մ կարող էի կանչել: Դե կարող էի կանչել ինձ, և եվ և կարծես թե, շատ կուզեի, որևէ բառ գտնեի, հորինեի դնեի, ավախ՝ չկա: Գիտեմ պետք ա թեթև տանեմ, չեմ տարել ու չեմ տանում թեթև, ու ակամա չեմ էլ ուզում, բայց դա լրիվ այլ պատմություն ա: Գնացի մի հատ խեղճ ու կրակ 30 գրամ տապակած հավի միս տվեցին: Ճնված էի զգում, ճնշված ոչ թե նրա համար, որ անհարմար էի զգում, կամ ամոթ էր, չէ, չէ ես էտ ամոթ կոչվածը վաղուցվանից եմ կորցրել: Գնացի մի խումբ հայերի մոտ, զգացի, որ չեմ ուզում մտնել իրենց ամբոխի մեջ: Գնացի գինի վերցրեցի, իբր թե հետ գալու մտադրությամբ, բայց ոտքերս ինձ տարան մարդկանցով զբաղեցված միջանցքներով զբոսանքի: Գնացի այդ աղմուկից մի փոքր դուրս, հենվեցի բազրիքին ու ստուգեցի հեռախոսս, իբր թե բան պետք ա լիներ: Քանի գնում այնքան սիրտս լցվում ա, ճնշվում եմ, ճնշվում եմ նրանից, որ ոչ թե չեմ հասկանում այս ձևականությունը, այլ նրանից թե ինչքան եմ ես այլ կերպ ընկալում ամենը: Ինչքան եմ ես տարբեր բոլորից, և ինչքան չկա այն մի հոգի էլ տարբերվողը: Հաջողություն ասեցի բոլորին ու փախա, փախա, որ գրեմ այս նույն սովորական աղբը:
Ցանկանում ե՞ս սկսել խաղը։ Խմի՛ր, և խաղը կսկվի, ինչպես համակարգչում։ Շարունակությունը կլինի ուրախ և դատարկ։ Կլինի չափանզանցեցված ժպիտներ, կեղծ երջանկություն, կլինես օպտիմիստ։ Իսկ հետո կգա վաղը։ Վաղը կարող ես սկսել ամեն ինչ սկզբից, կարծես երեկը չի էլ եղել։ Կարող ես կրկնել այնքան քանի դեռ չես դառել բութ և երջանիկ արդեն նույնիսկ առանց խմիչքի։ Եթե անհամբեր ես կան նաև խաղը սկսելու ավելի արագ ձևեր, օրինակ՝ թմրանյութեր։
Խմիր և սկսի՛ր աշխարհը սկզբից։ Եվ գրողի ծոցը ամենը։
Ամեն անգամ մի հետաքրքիր բան է մտքիս գալիս: Ինչ-որ օրինաչափությու կամ բողոք(Բիձա եմ, չէ): Ինքս ինձ կորցնում, դասերը թողում ու սկսում եմ մտածել/երազել: Ժամանակն անցնում ա, իսկ դասերը մնում են: ԵՎ այդպես օրից-օր հետաձգում եմ գրելը: Ու ըտենց ամեն շաբաթ: Էս մի միտքն էլ մյուսների նման գնաց կորավ, թաղվեց վակուումի մեջ: Մի օր էտ մի միտքն էլ էլ չի լինի: