— Արի գնանք
— Բա որ չհասնենք
— Ես քո հետ եմ կհասնենք
— Բա որ դու չլինես
— Կլինեմ։
Մենք գնացինք, դու չկաս, ես չհասա։
— Արի գնանք
— Բա որ չհասնենք
— Ես քո հետ եմ կհասնենք
— Բա որ դու չլինես
— Կլինեմ։
Մենք գնացինք, դու չկաս, ես չհասա։
Դժվարը մտքով շարժվելն ա, դժվարը սեփական բարոյական արժեքներիդ հավատարիմ մնալն ա, դժվարը քո քաքերը ուրիշի հաշվին չլուծելն ա, դժվարը գիտակցելն ա, որ քաքերը քոնն են ու կողքինի մեկնած ձեռքը մերժելն ա։ Նույնիսկ եթե եկնած ձեռքը բռնում ես, դժվարը այդ քայլը չմոռանալն ա, դժվարը տարիներ շարունակ հիշելն ա, ով ա հովանավորը քո լավ զգալու, դժվարը երախտապարտ լինելն ա։ Դժվարը կողքինին օգնելիս նրա սեփական կեղտերին, չնայած ամենի, տարիներով դիմանալն ա՝ գաղափարին հավատարիմ մնալը, միևնույնն ա օգնելը։ Դժվարը վերջում, երբ արդեն էլ կարիք չունես, շնորհակալություն հայտնելն ա։ Դժվարը թեկուզ հետո տարիներով իդեալներին չդավաճանելն ա, դժվարը վերջին 5 վայրկյանին գնացքի տակ չընկնելն ա, ենթագիտակցության ու գիտակցության սահմանին գիտակցության հաղթանակն ա։ Դժվարը կենդանի չդառնալն ա, հաճելի-տհաճ, «երջանիկ»-«դժբախտ» կատեգորիաներով չշարժվելն ա, դժվարը բարոյական մնալն ա։ Դժվարը մարդ լինելն ա, իսկ կենդանի սաղս էլ կանք լռելյայն։
Էն պահից երբ քեզ ուղղված ձեռքը բռնում ես, ընտրություն այլևս չկա, հետևաբար և չկա ընտրությունը հարգել։ Կամայական հարաբերություն լի ա փոխադարձ ուղղված ձեռքերով և չկա ընտրություն։ Կամ թքում ես կողքինի վրա ու գնում, կամ էլ բռնում եք ձեռքերը ու շարժվում միասին առաջ։ Եթե նախորդ հարաբերությունները էական չես համարում և արժեք չեն ներկայացնում հիշողությանդ մեջ, նշանակում ա դու շահագործողն ես եղել, իսկ նա տվողը։ Վաստակածը չի մոռացվում։ Եթե քո վրա չեն թքել ու դու օկ ես հիմա քեզ զգում, նշանակում ա թքողը դու ես եղել։
Այդ ինչպես ստացվեց, որ ամենը դառավ մի փոքր նիհիլիստական։ Նպատակները իմ արյան հետ մեկտեղ հոսեցին լվացարանով ներս, իսկ նորերը չեկան։ Մարդիկ դարձան հաշվելի, իսկ հայացքս փախչող, ավելի ճիշտ՝ աչքերս նայող, իսկ ես ոչինչ չակնկալող, և ցավոք սրտի ճիշտ դուրս եկող։ Պարզվեց մարդիկ անբարոյական են՝ պոռնիկ, կոպիտ բառով ասեմ, որ ընկալվի իմ վերաբերմունքը հարցին։ հմ… սխալ է հնչում։ Ավելի ճիշտ մարդիկ չեն հասկանում բարոյականությունը, որ դրանից հետո էլ այն չունենան՝ լինեն անբարո։ Ինչքան էլ ես չուզենամ հավատալ ուղակի անխտիր բոլորը կենդանի են, կենդանի են և վերջ։ Եվ դա նորմալ ա։ Այդ ինչպես ստացվեց, որ իմ բոլոր քայլերը, արարքները սկսում են վ ժոպու արտահայտությամբ։ Ու այդ նույն կերպ կյանքս ա գնում վ ժոպու։ ԵՒ ես օկ եմ դրա հետ։ Այդ ինչպես ես գնալով հերթական նոր երկիր ու քաղաք 0 հետաքրքրություն ունեմ տեսնելու թե ուր եմ եկել։ Այնքան այդ նոր տեսածը ոչինչ ինձ չի տվել, որ չեմ էլ նայում արդեն։ Այդ ինչպես կորցրեցի ես տունը, տունը որպես գաղափար, կամ թեկուզ որպես թախտ կամ էլ ոչխարի պանրով պանիրհաց։ Ինչպես ստացվեց, որ չտպագրված գեղեցիկը կորավ։ Այդ ինչպես ստացվեց, որ այլևս չեմ կարողանում խաբվեմ։ Այդ ինչպես ստացվեց, որ ամենը փոխարինվեց ոչնչով և հիմա լուցկու հատիկով պիտի սկսեմ զրոյից։ Փորձեմ ինչ ասած, ապրելը հավասար ա պայքարելուն, չէ՞… անեմ, վ ժոպու
Չեմ հավատում ես ժպտացող մարդկանց։ Չեմ հավատում, որ որևէ մեկը ով տեսել է, հասկացել է դեպրեսսիան ժպտա ու աջ ու ձախ գոռա, որ հիմա ինքը ուրախ ա, իսկ ժամանակին կույր էր ու անիմաստ տեղը դեպրեսսված։ Չեմ հավատում, որ իրականությունը խորությամբ ընկալող մարդը կարող է «ուրախ» լինել։ Խաբում ես հա՛մ քեզ, հա՛մ ուրիշին։ Կյանքը մեկն ա՝ հենց ինքն ա, իսկ ընկալումը՝ միակը՝ ո՛չ ուրախ, ո՛չ տխուր, այլ անդեմ ու խորապես գիտակցված։
Մեկ էլ մի բանի չեմ հավատում, որ դխկ-ցխկ բարձր լսող մեկը կարա աշխարհի նուրբ և խոր ընկալում ունենա։ Էլ չխորանամ…
Պարզաջրված մարմնով,
Վեր եմ սողում թմբով վեր
Ու դողացող հայացքով, ստրկական
Վախով նայում տիրոջս՝ դաշտերին
Տեսնես ինչո՞ւ է մութը այսօր լռում
Խոտը ինչու մութը չի ալեկոծում
Սևին ինչպես միշտ շշնջում
Ի՞նչն է մթին պարտադրում այսօր լռել
Գործողությունը տեղի ա ունենում բարում, փայտի երանգներ, թույլ լուսավորվածություն, լուսավորությունը միակողմանի տաք աջ կողմից, հեռվում ֆոնային աղմկոտ երաժշտություն, շարժվող մարդիկ, մերթ-ընֆ-մերթ բռնկվող ծիծաղ:
Տեսախցիկը ձախ կողմից, ֆոնի շարժը ցույց տվող:
Գործող կերպարներ.
Գլխավոր կերպարը, միջին տարիքի, ցածր ձայնով կնճիռներով, բռնկուն, նրա ընկերը՝ նույն տարիքի, առանց կնճիռների, կենսուրախ
Կարդալ շշուկով
― So, how is life, how it goes?
― It’s fucked up
― What do you mean by that?
― Not fucked up. (Հայացքը փայտյա սեղանին) In order something to be fucked up…(հայացքը ուղղում ա ընկերոջը) you know… (հայացքը հետ սեղանին) there should be something… to be fucked up… you know… (Հայացքը ուղիղ առքերի մեջ) But there is nothing. Nothing I say.
Երբ գնացքը շրջապտույտ կատարելիս թեքվում ա մի կողմի վրա, ու գետինը տների հետ մեկտեղ տրտում թեքվում նրա հետ՝ թվում է, թե էջը թերթվում է։ Այ, չէ։ Շրջադարձը անցավ ու ամենը եկավ հին տեղը։
Նոր կարդացի մեկի տարվա ամփոփումը։ Ես էլ ամփոփեմ, ինչո՞ւ ոչ։
Ի՞նչ եմ արել 2015-ին, որ նախկինում չեմ արել
Նիխույա
Ի՞նչ կուզեի ունենալ 2016-ին, որ պակասում էր 2015-ին
Հոգով սրտով մարդկանց, թեկուզ մի հոգեհարազատ ընկեր էս գրողի տարած երկրում
Ո՞րն էր ամենամեծ ձեռքբերումս 2015-ին
Հմ լավ հարց էր, նիխույա՞, հա՛ իսկապես՝ նիխույա։
Ո՞րն էր իմ ամենամեծ անհաջողությունը։
Հմ անհաջողություն չկար, արել եմ մաքսիմալը, շարունակվել ա նախորդ տարվա պիզդեցը։
Ո՞րն էր իմ գնած ամենալավ բանը
Գնած բանը ո՞նց կարա լավ լինի։
Ո՞ւմ վարքը կուզեի գովել
Բոլորդ էլ վերջն եք։ Բարին ձեզ հետ։
Ո՞ւմ վարքը ինձ դեպրեսսիայի մեջ գցեց։
Հեհե Ո՞ւմը չէ։
Ի՞նչ եմ արել փողերիս մեծ մասը։
Նիխույա էլ չեմ արել։ Որակյալ ականջակալ եմ գնել, դեպրեսսիաս տանելի դարձնելու համար։ Մեկ էլ տնեցիքի համառ հորդորով մահճակալ եմ գնել, որ գետնին էլ չքնեմ։
Ի՞նչը ամենաշատը ինձ ոգեվորեց։
Երեւի, որ կենդանի մնացի։ Հիպ-հիպ հուրայ։ Իմ դեռ կենդանի լինելը, ինչպե՞ս ասեմ, հետաքրքիր ա, ոչ լավ, ոչ վատ այլ #%@% #&@%@%# հետաքրքիր։
Ո՞ր երգը ինձ միշտ 2015-ը կհիշեցնի։
Բայց խի՞ միայն 2015-ը 14-ն էլ հետը, գալիք տարին էլ, մյուսն էլ հավանաբար
Burzum — Dunkelheit
մեկ էլ էս մեկը
Пикник — Игла
Ի՞նչ կուզեի ավելի շատ անել։
Ապրել, ընդհամենը ապրել
Ի՞նչ կուզեի ավելի քիչ անել։
Չապրել։ Մեռնել կուզեի ավելի քիչ։
Սիրահարվե՞լ ես 2015-ին։
Նոփ, նույնիսկ մոտ չէ։ Գուցե սիրել, բայց ոչ սիրահարվել։
Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը։
Oscar Wilde — The Soul of Man under Socialism
Դե Նիցշեն էլ անպակաս
Ի՞նչ էի ուզում և ստացա
Հեհե Խնդալու էր։
Ի՞նչ էի ուզում և չստացար
Նախորդ հարցի տրամաբերական հաջորդականությունը՝ ամենը։
Ի՞նչն էր պակասում, որ տարիս ավելի շատ բավարարեր ինձ
Մարդի՞կ
Ի՞նչը ինձ ողջամիտ պահեց
Իրականությունը,։ Իսկ ե՞րբ ողջամիտ չեմ պահել ինձ
Ո՞վ էր ամենալավ մարդը, որի հետ ծանոթացա
Մեկը կա, չգիտեմ լավ ու վատը, բայց հաստատ չեմ մոռանա նրան, երբեք։ ))))
2015-ի ամենաարժեքավոր դասս
Չփնտրել այստեղի միջավայրում ինձ հետաքրքրող մարդկանց։ Երբեք, երբեք։ Նույնիսկ չմտածել այդ ուղղությամբ։ Կենսական կարեւորություն ունի էս մոտեցումը
Երգի բառեր, որոնք ամփոփում են իմ 2015-ը
Կավիճից գրեթե կամայական երգ
Ի՞նչ սպասելիքներ ունեմ 2016-ին
Լիքը ստեղծելու ինքնազարգացման պլաններ արվեստում, պոեզիայում, գրքի տեսքով, փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության տո գրողի տարած ամեն բնագավառում ու ոչ մի սպասելիք։ Գոհ եմ, լավ ա։
Ինչո՞ւ չեք տեսնում դուք ինձ: Ինչու չեք գնահատում նրբագույն, այո՛ հենց նրբագույն բալանսը իմ հակասությունների: Ինչու սիրում եք իմ այս կամ այն, այլ ոչ թե ինձ, ինձ, իմ լուծումը այս իրականությանը, թե ինչպես ես նուրբ բարակ թելերով կապել անհամատեղելին, հակասող մտքերն ու երևակայելին, բարակ թելերը կապած բալանսը իմ քամոտ ժայռի գագաթին: Ախ սիրելիս, տարիներով եմ ստեղծել, փայփայել… չէ՞ որ ես սիրում եմ քեզ առանց քեզ, ինչու դու էլ ոչ նույնը, ինչու ես ինձ հիմարիս լսում, չէ՞ս տեսնում մահանում եմ
Դեռ քանի՞ գնացք պետք ա սուրա ու գնա, որ վերջապես վերանամ ու սկսեմ ապրել
Քանի՞ գնացքի տակ պիտի ոսկոռներս դեռ փոշիանան, որ վերանամ