Նենց հավես ա ցուրտ ժամանակ դրսում քայլել, գնալ դասի կամ մի ուրիշ տեղ: Փողոցում էնքան քիչ մարդ ա լինում (մանավանդ Ժող.-ի դիմացի մայթում), որ հանգիստ քայլում ես, քո ուզած տեմպով, առանց ծխախոտի (զիբիլ) հոտը առնելու և նաև առանց առաձգական բախումներ կատարելու կասկածելի երիտասարդների (бездельники) հետ: Քայլում ես ու տեսնում մայթերին սառույցը, որը նման է ծառերի ճյուղերին, կամ ձյան փաթիլները, որոնք քամուց ծառերին չեն կարողանում հանգիստ նստել: Թվում է, որ ոչինչ չի խանգարում հանգիստ մտածելուն կամ երազելուն:
Բայց հետո նորից մտնում ես շենք ու տեսնում նույն դատարկ հայացքները, նույն անիմաստ և թեթև խոսակցությունները (մանիկյուՌ, շմոՏկա, աԽջիկ կպցնել, բաԶաՌ անել…): Ուզում ես գոռալ, բայց հասկանում ես, որ անիմաստ ա, որ միայն կծիծաղեն… Բայց մեկ ա նորից շարունակում ես մտածել ու նույն ձև երազել :)