Ժամանակ չկա ստեղծելու,
Երկար գրելու,
Մտքերը կապելու,
Իրական բառը հայթայթելու,
Չկա ժամանակ ստեղծելու,
Պակաս բառերը լրացնելու,
Պարանը վզիցս գցած
Քարշ է տալիս համակարգը ինձ,
Կողքի կանտոն՝ աշխատանքի,
Ժամանակի քարքարոտ դաշտերով,
Վաղվա գոյություն չունեցողի համար,
Իսկ վաղը, չկա՛
Չկա՛ ժամանակ քեզ ժպտալու,
Հասկանո՞ւմ ես,
Պարանը վիզս հարում է, կներես,
Մենքը ստեղծելու,
Միասին արարելու,
Նուրբ հպումով,
Քո վիզը համբուրելու,
Իսկ դու սարի ետևում՝
Մառախլապատ դաշտում,
Քարշ ես գալիս ինձ պես՝
Պարանը վզից ու անսահման դաշտերով,
Էհեեեե՜յ, շքե՛ղ մի տեսարան՝
Ջարդված կողեր ու քարերի վրա սև բծե՛ր
Իսկ իրականում…, չկա ոչինչ,
Ոչ ե՛ս, ոչ դո՛ւ, ոչ ո՛ք,
Ու ոչ էլ սա՛ր ու մառախո՛ւղ,
Չկա ոչի՛նչ,
Միայն մտքե՛ր,
Պարամետրական տարածության մեջ,
Վազո՛ւմ ենք մենք, վազո՜ւմ…